Get our free app. It won't take up space on your device

Industry: Government, Non Commercial

City: Yerevan

Employment type: Full time

Deadline: 8/15/2022

Work experience: Not required

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության ոլորտում առնվազն 10 տարվա մասնագիտական ստաժ,
  • իր լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և քաղաքացիաիրավական ոլորտին առնչվող այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և պետական-իրավական ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ոլորտին առնչվող այլ օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման և իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
  • առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (կարդում և կարող է բացատրվել):

Իրավաբանն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) ապահովում և նախապատրաստում է Ազգային ժողովի նախագահի որոշումների, կարգադրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի, Խորհրդի որոշումների և այլ ենթաօրենսդրական ակտերի ու փաստաթղթերի նախագծեր.

բ) իրականացնում է Ազգային ժողովի նախագահի և Աշխատակազմի գործունեության իրավական ապահովումը.

գ) հետևում է Ազգային ժողովի նախագահի առանձին որոշումների և կարգադրությունների, Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի առանձին հրամանների և հանձնարարականների կատարման ընթացքին, անհրաժեշտության դեպքում իրականացնում է ուսումնասիրություններ, խնդիրների բացահայտման դեպքում ներկայացնում առաջարկություններ.

դ) ապահովում և նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության դատարաններում Ազգային ժողովի կամ Աշխատակազմի շահերի պաշտպանությանն առնչվող իրավական բնույթի փաստաթղթերի նախագծեր և ապահովում է ներկայացուցչության իրականացումը դատարաններում.

ե) կազմակերպում, ուսումնասիրում և նախապատրաստում է Ազգային ժողովի նախագահին կամ Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին հասցեագրված գրությունների, նամակների, առաջարկությունների պատասխանների նախագծեր.

զ) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ նախապատրաստում է Աշխատակազմի գործունեության հետ կապված իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև առաջադրված հարցերի վերաբերյալ տրամադրում է իրավական խորհրդատվություն.

է) Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է ծառայողական քննություններ.

ը) իր լիազորությունների սահմաններում, ինչպես նաև Աշխատակազմի ղեակավարի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

Նշված թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար ցանկացողները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան ձևի անձնական տվյալների, մասնագիտական հմտությունների և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկանքը (cv) և ուղարկել այն [email protected] էլեկտրոնային փոստին:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 15.08.2022թ.

Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի և տեղեկանքում (cv) նշված տվյալները հավաստող փաստաթղթերի պատճեններով:

Հարցերի պարզաբանման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691, 011 513-459):

SHARE: