Get our free app. It won't take up space on your device

Իրացումների բաժնի ղեկավար Վրաստանում

Effect Group CJSC

Industry: Sales, Business Development, Production, Operations
Deadline: 3/29/2024
City: Թբիլիսի
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, Six-day workweek
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

Մենք փնտրում ենք Իրացումների բաժնի ղեկավար Վրաստանում, ով ձևավորելու է ՇԵՆ-ի արտադրանքի վրացական շուկան, մշակելու է վաճառքի ռազմավարությունը և աջակցելու է Վրաստանում վաճառքի թիմի հավաքագրմանը:

Վրաստանի իրացումների բաժնի ղեկավարը աշխատելու է՝ համագործակցելով Հայաստանի իրացումների բաժնի ղեկավարի հետ, և անմիջապես ենթարկվելու է Էֆֆեկտ Գրուպ -ի գլխավոր տնօրենին:

Պարտականություններ

  • Մշակել ընկերության արտադրանքի իրացման կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունը Վրաստանում:
  • Կազմակերպել ընկերության արտադրանքի վաճառքը:
  • Ուսումնասիրել արտադրանքի շուկան և շուկայի զարգացման հեռանկարները:
  • Փնտրել հնարավոր հաճախորդներ, վարել բանակցություններ վերջիններիս հետ՝ հաշվի առնելով ընկերության նպատակները:
  • Ուսումնասիրել սպառողների կարծիքը արտադրանքի վերաբերյալ և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հետադարձ կապը արդյունավետ օգտագործելու համար:
  • Ձևավորել վաճառքի թիմ ՄՌԿ բաժնի հետ միասին և համակարգել վերջինիս արդյունավետ աշխատանքը:
  • Պարբերաբար վերլուծել վաճառքի վրա ազդող դրական և բացասական գործոնները:
  • Պարբերաբար վերանայել և կարգավորել վաճառքի ռազմավարությունը անմիջական ղեկավարի հետ միասին:
  • Ապահովել իրացված ապրանքների դիմաց վճարների ժամանակին հավաքագրումը:
  • Կանխատեսել վաճառքի ծավալները և մասնակցել արտադրության ծավալների պլանավորմանը:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, տնտեսագիտության կամ այլ առընթեր ոլորտներում:
  • Նմանատիպ աշխատանքի նվազագույնը 3(երեք) տարվա փորձ:
  • Վաճառքի տվյալների և զարգացումների վերլուծության վրա հիմնված ռազմավարական առաջարկությունների կազմման և ներկայացման հմտություններ:
  • Վաճառքի գործընթացը սկզբից մինչև վերջ կազմակերպելու կարողություն:
  • Ապրանքները մրցակիցների շուկայում ճիշտ դիրքավորելու կարողություն:
  • Արագ փոփոխվող միջավայրում ադապտանալու և ճկուն լուծումներ առաջարկելու կարողություն:
  • Վրաստանում բնակվելու և ըստ անհրաժեշտության Հայաստան գործուղումների պատրաստակամություն:
  • Վաճառքի ռազմավարություն ձևավորելու փորձառություն:
  • Թիմի ղեկավարման և թիմի հավաքագրման գործընթացին մասնակցելու փորձառություն:
  • Շինանյութի ոլորտի իմացություն (ցանկալի է):
  • Ռուսերեն և անգլերեն հաղորդակցվելու կարողություն:
  • Բանակցություններ վարելու փորձառություն:
  • Ֆինանսական գործառույթներ վարելու բազային կարողություն:
  • MS Office-ի իմացություն։ ՀԾ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
  • Անկախ և թիմում աշխատելու պատրաստակամություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ` Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է՝ 09:00-17:30 մինչև ուրբաթ օրը, շաբաթ օրը՝ 10:00-15:00:

Spread the word! Share this job on social media