
Իրացման Բաժնի Մենեջեր
NewPlast CJSC
Նկարագրություն
Ընկերությանն անհրաժեշտ է Վաճառքի գծով ներկայացուցիչ (մենեջեր) շուկան զարգացնելու նպատակով:
Պարտականություններ
- վաճառքի խթանում
- հանդիպումների նախաձեռնում, պայմանավորվածությունների ձեռք բերում
- տվյալների գրանցում
- վաճառքի հետ կապված այլ պարտականություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Վաճառքի հմտությունների տիրապետում
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Համակարգչային գիտելիքներ /Excel, Word/
- Բարձր ինտելեկտի առկայություն, գրագիտություն
- Վաճառքի աշխատանքային փորձը ցանկալի է
Բոլոր ցանկացողները կարող են ուղարկել իրենց ռեզյումեները:
NEWPLAST ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին: Իսկ արդեն 2007թ., առաջինը Անդրկովկասում, հիմնադրվեց մետաղապլաստե խողովակների ամենաժամանակակից հոսքագծերով զինված արտադրությունը:NEWPLAST ընկերության արտադրանքի շարքում են տարբեր չափերի պոլիմերային և մետաղապլաստմասե խողովակներ, համակցող դետալների և հենքային ամրանների լայն ընտրանի, ինչպես նաև ջեռուցման համակարգի, ջրամատակարարման և հատակի տաքացման համար անհրաժեշտ բազմազան աքսեսուարներ, որոնք նախատեսված են ամենատարբեր աշխատանքների իրականացման համար.NEWPLAST ընկերությունը 2011թ. ստեղծեց ևս մեկ ընկերություն (GRP Systems), որն արտադրում է մեծ տրամագծի խողովակներ՝ երկրի կոմունալ և մայրուղային տնտեսության ֆոնդի վերակառուցման համար: