Ինտերիեր / Տեխնիկական դիզայներ
Domus
Նկարագրություն
Փնտրում ենք Ինտերիեր / Տեխնիկական դիզայներ, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի տարածքների չափագրմամբ, տեխնիկական գծագրերի և 3D վիզուալիզացիաների պատրաստմամբ, ինչպես նաև ստենդների, ցուցադրական գոտիների, մակետների, կահույքի և այլ կոնստրուկտիվ լուծումների նախագծմամբ։
Պարտականություններ
-
Տարածքների տեղում չափագրում և անհրաժեշտ տվյալների հավաքագրում
-
Չափագրությունների հիման վրա ճշգրիտ տեխնիկական գծագրերի պատրաստում
-
Հատակագծերի, կտրվածքների, պատերի բացվածքների և այլ տեխնիկական գծագրերի մշակում
-
Տարածքների 2D և 3D նախագծում և ֆունկցիոնալ դասավորության մշակում
-
3D մոդելավորում և ֆոտոռեալիստիկ վիզուալիզացիաների պատրաստում
-
Ստենդների, ցուցադրական գոտիների և վաճառքային կոնստրուկցիաների նախագծում
-
Ցուցահանդեսային և ներկայացուցչական մակետների մշակում
-
Կահույքի և տարբեր կոնստրուկցիաների նախագծային լուծումների պատրաստում
-
Ապրանքների ցուցադրության և բրենդային տարրերի 3D վիզուալիզացիա
-
Նախագծերում չափերի, մասշտաբների, նյութերի և տեխնիկական տվյալների հստակ ներկայացում
-
Նախագծերի պատրաստում՝ արտադրության կամ իրականացման համար
-
Նախագծերի փոփոխությունների, ուղղումների և չափային ադապտացիաների իրականացում
-
Նախագծային ֆայլերի և նյութերի համակարգված պահպանում
Պարտադիր ծրագրային գիտելիքներ
-
Autodesk 3ds Max — պարտադիր
-
V-Ray և/կամ Corona Renderer — պարտադիր
-
Autodesk AutoCAD — պարտադիր
-
CorelDRAW — պարտադիր
-
Adobe Photoshop — ցանկալի
-
Adobe Illustrator — ցանկալի
-
Հիմնական շեշտադրում՝ 3ds Max + V-Ray/Corona + AutoCAD + CorelDRAW ծրագրերի վստահ կիրառում։
Պահանջներ
-
Տարածքների ինքնուրույն և ճշգրիտ չափագրման կարողություն
-
Չափագրությունից ճիշտ տեխնիկական գծագիր ստանալու հմտություն
-
AutoCAD-ով ճշգրիտ և ընթեռնելի գծագրերի պատրաստում
-
CorelDRAW-ով առկա ֆայլերի խմբագրում և մասնաճյուղերի դասավորությունների մշակում
-
3D մոդելավորման և ֆոտոռեալիստիկ վիզուալիզացիայի լավ հմտություններ
-
Ստենդների, ցուցադրական կոնստրուկցիաների և մակետների նախագծման կարողություն
-
Չափերի, մասշտաբների և համամասնությունների նկատմամբ ճշգրիտ մոտեցում
-
Նյութերի և կոնստրուկտիվ լուծումների ընդհանուր պատկերացում
-
Նախագիծը արտադրության/իրականացման համար հասկանալի ձևով ներկայացնելու կարողություն
-
Դետալների նկատմամբ ուշադրություն և ժամկետների պահպանում
-
Միաժամանակ մի քանի նախագծերի հետ աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Կրթություն և փորձ
-
Ինտերիերի դիզայնի, ճարտարապետության կամ հարակից ոլորտի կրթությունը ցանկալի է
-
Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է
-
Portfolio-ի առկայությունը պարտադիր է
Portfolio-ում ցանկալի է տեսնել
-
Տարածքների նախագծեր և չափագրական գծագրեր
-
Տեխնիկական գծագրերի օրինակներ
-
3D վիզուալիզացիաներ
-
Ստենդների կամ ցուցադրական գոտիների նախագծեր
-
Մակետներ, կահույքային կամ այլ տեխնիկական/դիզայներական աշխատանքներ
Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։
2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:
Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։
Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: