Ինտերիեր դիզայնի դասընթացավար
Armat Interior & Architecture
Աշխատանքի անվանում
Ինտերիեր դիզայնի դասընթացավար
Նկարագրություն
Մենք փնտրում ենք ինտերիեր դիզայնի հմուտ դասընթացավար, ով կկարողանա իր մասնագիտական գիտելիքներն ու գործնական փորձը փոխանցել ուսանողներին և օգնել նրանց զարգացնել ինտերիերի նախագծման ոլորտում անհրաժեշտ հմտությունները։
Պարտականություններ
- Անցկացնել ինտերիեր դիզայնի տեսական և գործնական դասընթացներ։
- Վարել դասընթացի ուսումնական ծրագիրը, որը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։
- Բացատրել ինտերիեր դիզայնի հիմնական սկզբունքները՝ տարածքի պլանավորում, կոմպոզիցիա, գունային համադրություններ, նյութերի և կահույքի ընտրություն։
- Աջակցել ուսանողներին նախագծերի մշակման և ներկայացման փուլերում։
- Տրամադրել մասնագիտական հետադարձ կապ և գնահատել ուսանողների աշխատանքները։
Պահանջվող հմտություններ և փորձ՝
- Ինտերիեր դիզայնի ոլորտում մասնագիտական կրթություն և համապատասխան աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի։
- Գործնական նախագծերի իրականացման փորձ։
- Լիցենզավորված ինտերիեր դիզայնի ծրագրերի իմացություն՝ AutoCAD, 3ds Max / Corona Renderer, Photoshop։
- Ուսանողների հետ արդյունավետ հաղորդակցվելու և մասնագիտական գիտելիքը հասանելի ու հասկանալի ձևով փոխանցելու կարողություն։
- Պատասխանատվություն, կազմակերպվածություն և ստեղծագործական մոտեցում։
Մենք առաջարկում ենք՝
- Ստեղծագործական և զարգացող աշխատանքային միջավայր։
- Մասնագիտական զարգացման հնարավորություն։
- Ճկուն համագործակցության պայմաններ։
- Հնարավորություն՝ կիսվելու սեփական փորձով և նպաստելու ապագա մասնագետների զարգացմանը։
Դիմելու կարգը՝
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք դիմելիս «Նպատակ» դաշտում նշել՝ «Ինտերիեր դիզայնի դասընթացավար»։
Դիտարկվելու են այն մասնագետների հայտերը, ովքեր կներկայացնեն CV և աշխատանքային պորտֆոլիո, ներառյալ՝
- աշխատանքային գծագրեր,
- իրատեսական վիզուալիզացիաներ
ARMAT Interior & Architecture was founded by artist Aram Danielyan, who is the founder-director of Danielyan Art studio. We design interior, exterior design of houses, apartments, offices, hotels, restaurants, other buildings, as well as the architectural design of your preferred style and complexity.
Our goal is to create a stylish and comfortable interior for you. Trust our team and together we will create the environment of your dreams.