Ինտերիեր դիզայներ
Nork Group of Companies
Նկարագրություն
Նորք Հոմ Ռիթեյլ ընկերությունը (Ideal Systems) փնտրում է պատասխանատու, ստեղծագործ և աշխատասեր ինտերիեր դիզայների, ով պատասխանատու է լինելու կազմակերպության դիզայներական լուծումների մշակման և իրականացման համար։
Պարտականություններ
- Վաճառասրահում ապրանքատեսականու վերաբերյալ հաճախորդներին դիզայներական լուծումների տրամադրում
- Կրեատիվ կոնցեպտների մշակում
- Վաճառասրահում առաջարկվող ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (ճարտարապետություն, դիզայն եվ այլն)
- Մասնագիտական ծրագրերի իմացություն՝ AutoCAD, 3ds Max
- Ստեղծագործական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն
- Ժամանակի կառավարման հմտություն
«Նորք» ընկերությունների խումբ
«Նորք» ընկերությունների խմբի պատմությունը սկսել է որպես ընտանեկան բիզնես, որը տարիների ընթացքում վերածվել է տնտեսության առաջատար բիզնեսներից մեկին։ Մեկնարկը տրվեց 1997 թվականին Երևանում բացվեց առաջին «Իդեալ» խանութ-սրահը։
Տարիներ անց․․․
- Խմբի մեջ մտնող ընկերությունները գործունեություն են իրականացնում տնտեսության տարբեր ոլորտներում՝ շինարարական ոլորտից մինչև լյուքս դասի հագուստի,
- Ունի 1000-ից ավելի աշխատակից,
- Հանդիսանում է շուկայի առաջատարներից մեկը,
- Գործունեություն է ծավալելում ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։
Ներկայումս «Նորք» ընկերությունների խմբի կազմում ներառվում են հետևյալ ընկերությունները․
1. «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ
2. «Նորք Դեվելոփմենթս» ՍՊԸ
3. «Նորք Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ
4. «Նորք Հոմ Ռիթեյլ» ՍՊԸ
5. «Նորքսիս» ՍՊԸ
6. «Իսոլա» ՍՊԸ
7. «Իսոլա-Ջի» ՍՊԸ
8. «Մառանիկ» ՍՊԸ
9. «Լիտոկոլ Ամ Կո» ՍՊԸ
10. «Իդեալ Մաստեր» ՍՊԸ
11. «Յութու Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ
12. «Յութու Սթորս» ՍՊԸ
13. «Նորք Դիստրիբյուշնս» ՍՊԸ
14. «Ար-Ալ» ՀՁ ՓԲԸ
15. «Լիդեր Սիստեմ» ՍՊԸ
16. «Պան Եուրոփիան Ֆեշն Գրուպ» ՍՊԸ