
Ինժեներ, տեխնիկական ապահովման պատասխանատու
NEKA LLC
Նկարագրություն
ՆԵԿԱ կահույք արտադրող ընկերությունը ընդլայնվում է և փնտրում է ինժեների, ով ապահովելու է արտադրական հաստոցների անխափան աշխատանքը:
Պարտականություններ
- Ղեկավարել սարքավորումների պլանային և արտահերթ տեխնիկական սպասարկումը, վերահսկել ստուգումների ժամանակացույցերը,
- Ախտորոշել ու վերացնել տեխնիկական խնդիրները՝ սարքավորման արդյունավետ շահագործումն ապահովելու համար,
- Համագործակցել արտադրական թիմի և սպասարկող ընկերությունների աշխատակիցների հետ աշխատանքային պարտականություններն իրագործելու համար,
- Կազմակերպել սարքավորման անվտանգության կանոնների պահպանումը տեխնիկական միջամտության ժամանակ,
- Վարել սարքավորումների տեխնիկական փաստաթղթերը և կազմել հաշվետվություններ վիճակի ու միջամտությունների վերաբերյալ,
- Իրականացնել ընդհանուր կոմունիկացիաների (հոսանք, գազ, ջուր, օդի բարձր ճնշում, ասպիրացիոն համակարգ, խոնավեցման և հովացման սարքեր) տեխնիկական վերահսկում և պարբերական սպասարկում՝ ապահովելով դրանց անխափան և անվտանգ աշխատանքը։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (մեխանիկա, ավտոմատացում, արդյունաբերական ինժեներիա),
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական սպասարկման և արդյունաբերական սարքավորումների հետ,
- Տեխնիկական փաստաթղթերի, ձեռնարկների և սարքավորման հրահանգների ընթերցման ու վերլուծման ունակություն,
- Խնդիրների լուծման, իրավիճակային արձագանքման և թիմային համագործակցության հմտություններ։
NEKA-ն կահույք արտադրող ընկերություն է` միտված ոլորտում յուրօրինակ գաղափարների ստեղծմանն ու լուծումների առաջարկմանը։
Շուկայում գործում է ավելի քան 7 տարի։ Այս ընթացքում համագործակցել ու այժմ էլ համագործակցում է մի շարք կազմակերպությունների և անհատների հետ, իրականացնում նախագծեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Դուք ևս կարող եք դառնալ ընկերության մի մասը և գրանցել աշխատանքային հաջողություններ մեր թիմի կազմում։