Ինժեներ - շինարար
ST Service
Նկարագրություն
Էս Թի Սերվիս շինարարական կազմակերպությունը փնտրում է ինժեներ-շինարարի:
Պարտականություններ
- Վերահսկել շինարարական կառույցների մոնտաժային աշխատանքների ընթացքը, շինարարության և արտադրության կազմակերպման ծրագրերը, զբաղվել շինարարության կարգավորման և ինժեներական այլ հարցերով,
- Աշխատել տեխնիկական փաստաթղթերի գծագրերի և նախագծերի,նախահաշվային փաստաթղթերի հետ
- Տիրապետել աշխատանքի պաշտպանության կանոններին և նորմերին, անվտանգության միջոցառումներին, արդյունաբերական սանիտարական և հրդեհային պաշտպանության միջոցներին,
- Ուսումնասիրել ժամկետների չկատարման պատճառները,
- Իրականացնել ավարտված շինարարական և տեղադրման աշխատանքների և օբյեկտների տեխնիկական ընդունումը, կազմել անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Համակարգչային ծրագրերի բազային իմացություն (MS Word, MS Excel) և Auto CAD ծրագրի իմացություն,
- Շինարարական աշխատանքների համակարգման, ուղղորդման, հսկման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Հարցերի դեպքում զանգահարել 077683633 հեռախոսահամարին։
Մենք առաջատարն ենք շինարարության և ենթակառուցվածքների ոլորտում:
«Երազ» բնակելի թաղամասի շինարարությունն ամբողջությամբ իրականացնում է «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ն։ Փորձառու մասնագետների և մեծ թվով բարդ տեխնիկական մեքենաների շնորհիվ ծավալուն աշխատանքները կատարվում են արագ և արդյունավետ: «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ն այժմ ունի 300 աշխատող։
Մենք ստեղծում ենք միջավայր ապրելու, աշխատելու և լիարժեք հանգստի համար: Մենք կառուցում ենք թաղամաս, որտեղ յուրաքանչյուր մանրուք կոչված է դարձնելու մեր առօրյան առավել հարմարավետ: Ընդարձակ կանաչապատ տարածքներ, մանկական և սպորտային խաղահրապարակներ, ջրավազաններ և շատրվաններ, հստակ կազմակերպված վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղեր, բիզնես կենտրոններ: Գեղեցիկ թաղամաս քաղաքի լավագույն վայրերից մեկում անհրաժեշտ բոլոր հարմարություններով, մատչելի բնակարաններ հիփոթեքի լավագույն պայմաններով: Թաղամասի բարձրակարգ սպասարկման մեջ համոզվե՛ք ինքներդ: «Երազ» բնակելի թաղամաս… Մեր քաղաքի ապագան։