Ինժեներ նախահաշվող
Glasswork
Նկարագրություն
Glasswork գործարանը փնտրում է Ինժեներ–նախահաշվողի, ով կմիանա մեր ինժեներական թիմին և կմասնակցի արտադրական ու շինարարական նախագծերի տեխնիկական մշակմանը։
Պարտականություններ
- Նախագծերի հիման վրա անհրաժեշտ նյութերի և աշխատանքների ծավալների հաշվարկ
- Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրություն
- Նախահաշիվների կազմում և հաշվարկների իրականացում
- Նյութերի ծախսի և օգտագործման արդյունավետության գնահատում
- Նախագծերի ընթացքում առաջացող հաշվարկային և տեխնիկական հարցերի լուծում
- Անհրաժեշտության դեպքում տեխնիկական լուծումների և նյութերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում
- Արտադրության և ինժեներական բաժնի հետ համագործակցություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ճարտարագիտության, շինարարության կամ հարակից ոլորտում
- Ինժեներ-կոնստրուկտորի և/կամ նախահաշվային աշխատանքների փորձ
- AutoCAD ծրագրի լավ իմացություն
- Նախահաշիվների կազմման և տեխնիկական հաշվարկների հմտություններ
- Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, պատասխանատվություն և վերլուծական մտածողություն
- Թիմում աշխատելու և արտադրության հետ արդյունավետ համագործակցելու ունակություն
Մենք առաջարկում ենք
Աշխատանք կայացած արտադրական ընկերությունում
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Հետաքրքիր և բազմազան նախագծեր
- Մասնագիտական և աջակցող թիմ
- Մրցակցային աշխատավարձ՝ ըստ փորձի և մասնագիտական հմտությունների
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա
Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։
Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։