Ինժեներ-նախագծող
Arch-Net LLC
Նկարագրություն
Arch-Net-ը փնտրում է Ինժեներ-նախագծողի՝ ցածր հոսանքի և անվտանգության համակարգերի ուղղությամբ
Մեր նախագծային թիմը համալրելու նպատակով փնտրում ենք ինժեներ-նախագծողի, ով կմասնակցի շենքերի և տարբեր նշանակության օբյեկտների ցածր հոսանքի, անվտանգության և կապի համակարգերի նախագծմանը։
Դիտարկում ենք նաև սկսնակ և նորավարտ մասնագետների, եթե ունեն տեխնիկական հիմք, AutoCAD-ի բավարար իմացություն և ցանկանում են մասնագիտանալ ELV համակարգերի նախագծման ոլորտում։
Հիմնական պարտականություններ
- CCTV տեսահսկման համակարգերի նախագծում
- Access Control և մուտքի վերահսկման համակարգերի նախագծում
- Fire Alarm համակարգերի նախագծում
- PA/VA և ձայնային տարհանման համակարգերի նախագծում
- Structured Cabling համակարգերի նախագծում
- LAN / Wi-Fi ցանցային ենթակառուցվածքների նախագծում
- Intercom, VoIP և հարակից համակարգերի նախագծում
- AV և այլ ինտեգրված ցածր հոսանքի համակարգերի նախագծմանը մասնակցություն
- Սարքավորումների ընտրություն և տեխնիկական համապատասխանության ստուգում
- Հատակագծերի, սխեմատիկ և բլոկ-դիագրամների պատրաստում
- Cable routing, rack layout և համակարգային հանգույցների մշակում
- BOQ և սարքավորումների ցանկերի կազմում
- Տեխնիկական առաջադրանքների ուսումնասիրություն և նախագծային լուծումների մշակում
- Ճարտարապետների, էլեկտրիկների, HVAC և այլ ինժեներական մասնագետների հետ համակարգում
- Նախագծերի համապատասխանության ստուգում գործող նորմերին և տեխնիկական պահանջներին
Պահանջներ
- Բարձրագույն կամ ավարտական փուլում գտնվող տեխնիկական կրթություն
- AutoCAD ծրագրի լավ իմացություն
- Տեխնիկական և նախագծային գծագրեր կարդալու և կազմելու կարողություն
- Էլեկտրատեխնիկայի և ցածր հոսանքի համակարգերի հիմնական սկզբունքների իմացություն
- Տեխնիկական մտածողություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Պատասխանատվություն և կազմակերպված աշխատանքային մոտեցում
- Նոր համակարգեր և սարքավորումներ ուսումնասիրելու պատրաստակամություն
- Թիմում աշխատելու կարողություն
Առավելություն կհամարվի
- CCTV, Access Control, Fire Alarm կամ PA/VA համակարգերի նախագծման փորձը
- Revit / BIM ծրագրերի իմացությունը
- Visio կամ այլ սխեմատիկ նախագծման ծրագրերի իմացությունը
- ՀՀ գործող շինարարական և հրդեհային անվտանգության նորմերի իմացությունը
- BOQ կազմելու փորձը
- Network design-ի հիմնական գիտելիքները
- Նախագծային կազմակերպությունում կամ համակարգային ինտեգրատոր ընկերությունում աշխատանքային փորձը
- Իրականացված կամ ուսումնական նախագծերի portfolio-ի առկայությունը
Մենք առաջարկում ենք
- Աշխատանք իրական և բազմապրոֆիլ նախագծերի վրա
- Մասնագիտական աճի հնարավորություն
- Փորձառու ինժեներների հետ աշխատանք
- Նոր տեխնոլոգիաների և արտադրողների լուծումների ուսումնասիրություն
- Կայուն աշխատանքային միջավայր
- Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ
- Ընկերության կողմից ապահովվող սնունդ
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն, իսկ առկայության դեպքում՝ նաև իրականացված նախագծերի կամ գծագրերի օրինակներ։