Get our free app. It won't take up space on your device

Ինժեներ-նախագծող

Formal

Industry: Engineering
Deadline: 5/30/2022
City: Abovyan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Formal ընկերությանը անհրաժեշտ է ինժեներ-նախագծող մետաղապլաստե և ալյումինե դռների, պատուհանների և ֆասադային համակարգերի, ալյումինե երեսպատման թիթեղների, ապակյա և մետաղական կոնստրուկցիաների նախագծման և չափագրման աշխատանքների իրականացման համար:

Աշխատանքը Աբովյան քաղաքում է:

Պարտականություններ

  • Իրականացնել մետաղապլաստե, ալյումինե դռներ և պատուհանների նախագծում
  • Իրականացնել նյութածախսի հաշվարկներ
  • Պատվիրատուի հետ վարել բանակցություններ գծագրի հետ կապված
  • Ըստ անհրաժեշտության մասնակցել պատվիրատուի հետ պարբերական հանդիպումների
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել փոփոխությունների ամրագրում գծագրում
  • Մասնակցել աշխատանքների տարբեր փուլերում հայտնաբերված թերությունների վերացման աշխատանքներին՝ նախագծային խորհրդատվության կարգով

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Մասնագիտական աշխատանքային փորձ` նվազագույնը 1 տարի, նախընտրելի է համապատասխան ոլորտում
  • Word, Excel, AutoCad ծրագրերի իմացություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Արագ կողմորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություն
  • Թիմային աշխատանքի հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր ՝ երկուշաբթի - ուրբաթ

Աշխատանքային ժամեր ՝ 9:00-18:00

Spread the word! Share this job on social media