Ինժեներ - մոնիթորինգային սպասարկման մասնագետ
Arpi Solar LLC
Նկարագրություն
«Արփիսոլար» -ը համալրում է ինժեներական բաժինը և փնտրում է նախաձեռնող և վստահելի թիմակից, ով պատրաստ է իր մասնագիտական կարողությունները ներդնել արևային էներգիայի նորարարական լուծումներում՝ ձևավորելով առավել կանաչ և անվտանգ միջավայր:
Պարտականություններ
- Իրականացնել արևային համակարգերի արտադրողականության մոնիթորինգ ըստ ծրագրերի,
- Պարբերաբար վերահսկել արևային համակարգերի մոնիթորինգային ծրագրերը,
- Հստակեցնել բացահայտված արտադրողականության խնդիրների հիմնական պատճառները
- Կապ հաստատել հաճախորդների հետ, տրամադրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն (ըստ անհրաժեշտության),
- Ապահովել արդյունավետ կապ տեխնիկական բաժնի աշխատակազմի հետ
- Իրականացնել արտադրողականության հաշվարկ,
- Պարբերաբար պատրաստել անհրաժեշտ հաշվետվություններ։
Պահանջներ
- Տեխնիկական կրթություն (պարտադիր)
- Անգլերենի և ռուսերենի իմացություն,
- Պատասխանատվություն և հետևողականություն աշխատանքի նկատմամբ,
- Հաղորդակցման հմտություններ,
- AutoCad իմացություն (որպես առավելություն),
- Սովորելու և առաջընթացի ձգտում։
Հավելյալ նշումներ
- Մասնագիտական աճ գրանցելու, կարիերայի աճ արձանագրելու լայն հնարավորություն,
- Անհատական զարգացմանը խթանող միջավայր, գիտելիքների փոխանակման մշակույթ,
- Մասնագիտական վերապատրաստումներ
- Գրասենյակը՝ Դավթաշեն 3-րդ թաղամաս։
Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին: