
Ինժեներ-մեխանիկ
Երևան Պարկ
Նկարագրություն
Երևան Պարկ Ընկերությունը փնտրում է ինժեներ-մեխանիկի, ով պատասխանատու կլինի Ընկերության սարքավորումների տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար։
Աշխատանքային պարտականություններ
- Ստուգել և կարգավորել Երևան Պարկում առկա մեխանիկական համակարգերն ու սարքավորումները՝ պահպանելով անվտանգության բարձր մակարդակը, համաձայն Ընկերության ստանդարտների և ընթացակարգերի,
- Վերահսկել և ապահովել մեխանիկական սարքավորումների տեղադրման, փորձարկման և շահագործման գործընթացի անվտանգ իրականացումը,
- Երևան Պարկում իրականացնել ամենօրյա ստուգումներ և նորոգումներ,
- Իրականացնել համապատասխան փաստաթղթերի լրացումը, ինչպես նաև ղեկավարությանը ներկայացնել ամսական հաշվետվություններ,
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ։
Պահանջվող որակավորում և հմտություններ
- Տեխնիկական կամ մեխանիկական սպասարկման ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
- Բարձրագույն ինժեներական կրթություն (մեքենաշինության ոլորտ),
- Անգլերեն լեզվի բազային իմացություն,
- AutoCad ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Խնդիրներին արագ արձագանքելու ունակություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն։
Բարի գալուստ Երևան Պարկ՝ ամենամեծ և ամենահավես զվարճանքների այգին տարածաշրջանում։ Ասում են այստեղ երազանքները իրականանում են։ Երևան Պարկում իրականանում են բոլոր տարիքի երեխաների հեքիաթային երազանքները։ Երկու տասնյակից ավելի Եվրոպական հանրաճանաչ ատրակցիոններ փոքրերի, երիտասարդների և ընտանիքների համար, կենդանի ներկայացումներ, տպավորիչ հերոսներ, շատրվաններ և սննդի համեղ անկյուններ` շրջապատված գեղեցիկ կանաչ գոտիով։ Կառուցի՛ր կյանքի հիշողություններ ընկերներիդ և ընտանիքիդ հետ։ Գոռա՛ լիաթոք և ծիծաղի՛ր անհոգ։ Զգա՛ ժամանակը միասին անցկացնելու հաճույքը և դարձիր այս կախարդական աշխարհի մի մասը: