Ինժեներ-մեխանիկ
Spayka LLC
Նկարագրություն
Ընկերության պլաստիկ արտադրանքների արտադրամասերում կատարել պլաստիկ կաղապարող մեքենաների, սարքերի, սարքավորումների և ձևավորող կաղապարների մեխանիկի աշխատանք:
Պարտականություններ
- Մշտական անխափան աշխատանքի ապահովում
- Մեխանիկական և տեխնիկական խնդիրների բացահայտում և թերությունների վերացում
- Մեխանիզմներիև մեխանիկական բաղադրիչների, շարժիչների, պոմպերի ապամոնտաժում, վերանորոգում, հավաքում, փորձարկում և գործարկում
- Կաղապարների ապամոնտաժում և մոնտաժում կաղապարող մեքենաների վրա, առաջացած խնդիրների դեպքում դրանց թերությունների վերացում
- Պլանային և ոչ պլանային սպասարկումների գրաֆիկի կազմում, և ըստ գրաֆիկի դրանց իրականացում
- Տեխնիկական անվտանգության կանոնների պահպանում ըստ կանոնակարգի
- Անհրաժեշտության դեպքում պահեստամասերի, նյութածախսերի և/կամ գործիքների ցուցակագրում և տրամադրում վերադասին՝ վերը նշվածի ապահովման համար
- Մասնակցել նոր կամ առկա մեքենաների / սարքավորումների տեղադրման յուրաքանչյուր փուլին, իրականացնել սարքավորումների սպասարկումը՝ դրանց անխափան շահագործումն ապահովելու համար.
- Անհրաժեշտության դեպքում աշխատել աշխատանքային ժամից դուրս՝ անսպասելի առաջացած խնդիրների լուծման և / կամ անավարտ աշխատանքը ավարտին հասցնելու
- Առաջացած անլուծելի խնդիրների դեպքում դիմել վերադասին
- Կատարել արտադրամասի պահեստապետի պարտականությունները
- Գրանցել անհրաժեշտ ապրանքանյութական արժեքների՝ հումքերի, արտադրանքների և պահեստամասերի մուտքային, առկա և մնացորդային քանակները, վերահսկել դրանց հաշվետարական շարժի ապահովումը և դրանց տեղաշարժը դեպի տարբեր պահեստներ, արտադրամասեր / ստորաբաժանումներ:
Պահանջներ
- Գերազանց տեխնիկական գիտելիքների և հմտությունների իմացություն, վերլուծելու բարձր կարողություն
- Առնվազն 4-5 տարվա հաստոցների / մեքենաների մեխանիկ կամ սպասարկող ինժեների աշխատանքային փորձ՝ տեխնիկական և/կամ արտադրական ոլորտում
- Տեխնիկական զանազան խնդիրներ լուծելու բարձր կարողություն
- Պատասխանատու
- Միջանձնային և թիմի հետ աշխատելու գերազանց հմտություններ
- MS office իմացություն
- Տեխնիկական ոլորտում կրթությունը ցանկալի է
- Անգլերեն և/կամ ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ
"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ: