Get our free app. It won't take up space on your device

Ինժեներ-մեխանիկ

ATENK LLC

Industry: Production, Operations, Engineering
Deadline: 5/12/2024
City: Yerevan
Employment type: Full Time

Նկարագրություն

Աթենք ընկերությունը փնտրում է փորձառու և բանիմաց մեխանիկի, ով կիրականացնի արտադրական հաստոցների, սարքավորումների նորոգում և տեխնիկական սպասարկման աշխատանքներ, ինչպես նաև կապահովի արտադրական պրոցեսի անխափան և անվտանգ ընթացք:

Պարտականություններ

  • Ընթացիկ, պլանային և կապիտալ նորոգման աշխատանքների պլանավորում և կազմակերպում
  • Հին սարքավորումների վերազինում, արդիականացում
  • Սարքավորումների կարգաբերման աշխատանքների իրականացում
  • Նոր սարքավորումների մոնտաժման և շահագործման աշխատանքների իրականացում
  • Պահեստամասերի և ծախսվող նյութերի հայտերի կազմում
  • Պահեստի շարժերի և ամսեկան ծախսերի վերահսկում
  • Տեղում պատրաստվող դետալների գծագրերի գծում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մեքենաշինության կամ համարժեք ոլորտում
  • Պարտադիր աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
  • Մեխանիկական գծագրեր կարդալու, գծելու բարձր կարողություն
  • Համակարգչով աշխատելու կարողություն
  • Autocad կամ SolidWorks ծրագրերով աշխատելու կարողություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Պատասխանատվություն

Հավելյալ նշումներ

Ինքնակենսագրություններն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին:

Spread the word! Share this job on social media