Մեխանիկ
AREX Co
Նկարագրություն
Արտադրությունում տեղակայված սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում, անհրաժեշտ կարգավորումների և տեխնիկական սպասարկման իրականացում։
Կդիտարկվեն այն կոմպետենտ թեկնածուները, ովքեր ունեն աշխատանքային փորձ, ունեն տեխնիկական գիտելիքներ, ուզում են և պատրաստ են աշխատել համակարգված արտադրական գործընթացներով և պատրաստ են սովորել:
Պարտականություններ
- Սարքավորումների մեխանիկական վերանորոգում, տեխնիկական սպասարկում,
- Չափանիշներին համապատասխան նոր դետալների տեղադրում և ամրացում,
- Ըստ ժամանակացուցի տեխզննումների և կարգավորումների իրականացում,
- Տեխնիկական գծագրերի ուսումնասիրում և վերլուծություն:
Պահանջներ
- Մեխանիկի աշխատանքային փորձ, պոլիմերային արտադրությունում փորձը կդիտվի առավելություն,
- Տեխնիկական գծագրեր կարդալու կարողություն,
- Մեխանիզմներ վերանորոգելու փորձ:
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։