Get our free app. It won't take up space on your device

Ինժեներ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների (ապակե և ալյումինե կոնստրուկցիաներ)

Glasswork

Industry: Engineering, Architecture, Construction
Deadline: 6/26/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

GLASSWORK–ը, ՀՀ–ում և Վրաստանում գործող իր մետաղական, լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություն է, որի արտադրական հզորությունները և հնարավորությունները թույլ են տալիս արտադրելու յուրաքանչյուր տեսակի ճարտարապետական պրոեկտ։

Ընկերությունում ներդրվում են արտադրության կառավարման նոր՝ ժամանակակից մոտեցումներ, անձնակազմի զարգացման և առաջընթացի հնարավորություններ։

Պարտականություններ

  • Ալյումինե դռների, լուսամուտների և ֆասադային համակարգերի նախագծում,
  • Տեխնիկական գծագրերի պատրաստում (AutoCAD, Revit, Logikal կամ համապատասխան ծրագրերով),
  • Կոնստրուկցիոն հաշվարկների կատարում՝ դիմացկունություն, ջերմամեկուսացում, քամու և ծանրաբեռնվածության դիմադրություն,
  • Նյութերի, պրոֆիլների և ապակիների ճիշտ ընտրություն,
  • Արտադրության և տեղադրման տեխնիկական ուղեցույցների կազմում,
  • Արտադրական պրոցեսների վերահսկում և տեխնիկական խորհրդատվություն,
  • Համագործակցություն մատակարարների, չափագրող ինժեներների և արտադրամասերի հետ,
  • Գլխավոր ինժեների հետ ստանդարտ և ոչ ստանդարտ պրոեկտների և դրանց վերաբերվող դետալների լուծումների մշակում:

Պահանջներ

  • Բարձրագույն ճարտարագիտական կրթություն,
  • AutoCAD, Revit, LogiKal, SchüCal կամ այլ ճարտարագիտական ծրագրերի իմացություն,
  • Ալյումինե պրոֆիլների համակարգերի (Schüco, Reynaers, Alumil, Alutech և այլն) իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Տեխնիկական լուծումների մշակման և կոնստրուկտիվ վերլուծության կարողություն,
  • Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի պատրաստման փորձ,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Բարդ իրավիճակներում ինքնուրույն լուծումներ առաջարկելու հմտություն,
  • Գծագրական հմտություններ,
  • Սովորելու պատրաստակամություն:

Հավելյալ նշումներ

Glasswork-ը գտնվում է Ջրվեժում, աշխատում ենք 6 օրյա աշխատանքային գրաֆիկով։

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Number of employees
151-500
Phone
Phone
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2


Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media