
Ինժեներ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների (ապակե և ալյումինե կոնստրուկցիաներ)
Glasswork
Նկարագրություն
GLASSWORK–ը, ՀՀ–ում և Վրաստանում գործող իր մետաղական, լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություն է, որի արտադրական հզորությունները և հնարավորությունները թույլ են տալիս արտադրելու յուրաքանչյուր տեսակի ճարտարապետական պրոեկտ։
Ընկերությունում ներդրվում են արտադրության կառավարման նոր՝ ժամանակակից մոտեցումներ, և ամենակարևորը, անձնակազմի զարգացման և առաջընթացի հնարավորություններ։
Պարտականություններ
- Ալյումինե դռների, լուսամուտների և ֆասադային համակարգերի նախագծում,
- Տեխնիկական գծագրերի պատրաստում (AutoCAD, Revit, Logikal կամ համապատասխան ծրագրերով),
- Կոնստրուկցիոն հաշվարկների կատարում՝ դիմացկունություն, ջերմամեկուսացում, քամու և ծանրաբեռնվածության դիմադրություն,
- Նյութերի, պրոֆիլների և ապակիների ճիշտ ընտրություն,
- Արտադրության և տեղադրման տեխնիկական ուղեցույցների կազմում,
- Արտադրական պրոցեսների վերահսկում և տեխնիկական խորհրդատվություն,
- Համագործակցություն մատակարարների, չափագրող ինժեներների և արտադրամասերի հետ,
- Գլխավոր ինժեների հետ ստանդարտ և ոչ ստանդարտ պրոեկտների և դրանց վերաբերվող դետալների լուծումների մշակում:
Պահանջներ
- Բարձրագույն ճարտարագիտական կրթություն,
- AutoCAD, Revit, LogiKal, SchüCal կամ այլ ճարտարագիտական ծրագրերի իմացություն,
- Ալյումինե պրոֆիլների համակարգերի (Schüco, Reynaers, Alumil, Alutech և այլն) իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Տեխնիկական լուծումների մշակման և կոնստրուկտիվ վերլուծության կարողություն,
- Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի պատրաստման փորձ,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Հաղորդակցման հմտություններ,
- Բարդ իրավիճակներում ինքնուրույն լուծումներ առաջարկելու հմտություն,
- Գծագրական հմտություններ,
- Սովորելու պատրաստակամություն:
Հավելյալ նշումներ
Glasswork-ը գտնվում է Ջրվեժում, աշխատում ենք 6օրյա աշխատանքային գրաֆիկով։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։
Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2
Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։