Get our free app. It won't take up space on your device

Ինժեներ-կոնստրուկտոր՝ մետաղական կոնստրուկցիաներ

ASEDL LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Engineering
Deadline:
7/17/2025

Նկարագրություն

"ԱՍԷԴԼ"–ի Glasswork գործարանը, ՀՀ–ում և Վրաստանում գործող իր մետաղական, լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություն է, որի արտադրական հզորությունները և հնարավորությունները թույլ են տալիս արտադրելու յուրաքանչյուր տեսակի ճարտարապետական պրոեկտ։

Ընկերությունում ներդրվում են արտադրության կառավարման նոր՝ ժամանակակից մոտեցումներ, անձնակազմի զարգացման և առաջընթացի հնարավորություններ։

Պարտականություններ

  • Իրականացնում է արտադրական նախագծի պատրաստում, ըստ անհրաժեշտության չափագրման աշխատանքներ։ Հետևում է նախագծի իրականացմանն ըստ գծագրի։

  • Պատրաստել նախագծային , աշխատանքային և տեխնիկական գծագրեր՝ օգտագործելով համապատասխան ծրագրարեր (AutoCAD, SolidWorks)
  • Մասնակցել տեխնիկական առաջադրանքների մշակմանը
  • Անհրաժեշտության դեպքում կատարել չափագրություն
  • Վերահսկել արտադրական պրոցեսները և անհրաժեշտության դեպքում իրականացնել տեխնիկական խորհրդատվություն
  • Համագործակցել մատակարարների, չափագրող ինժեներների և արտադրամասերի հետ
  • Գլխավոր ինժեների հետ մշակել ստանդարտ և ոչ ստանդարտ պրոեկտներ, դրանց վերաբերվող դետալների լուծումներ, հանդես գալ առաջարկություններով

Պահանջներ

  • Բարձրագույն ճարտարագիտական կամ տեխնիկական կրթություն
  • AutoCAD, SolidWorks կամ այլ ճարտարագիտական ծրագրերի իմացություն
  • Տեխնիկական լուծումների մշակման և կոնստրուկտիվ վերլուծության կարողություն
  • Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի պատրաստման փորձ
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ
  • Բարդ իրավիճակներում ինքնուրույն լուծումներ առաջարկելու հմտություն
  • Գծագրական հմտություններ
  • Սովորելու պատրաստակամություն

Հավելյալ նշումներ

Glasswork-ը գտնվում է Ջրվեժում, աշխատում ենք 6 օրյա աշխատանքային գրաֆիկով։

Company օverview
address
Address
Ք.Երևան,Միկոյան 10
address
Number of employees
51-150
Phone
Phone
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
No dress code
No dress code
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media