Get our free app. It won't take up space on your device

Ինժեներ

RYDENA LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Engineering, Architecture, Construction
Open to international applicants
Deadline:
8/22/2026

Նկարագրություն

Ինժեները պատասխանատու է արտադրական տարածքի կառուցման և գործարկման փուլերում
էլեկտրատեխնիկական և ինժեներական աշխատանքների իրականացման, տեխնիկական փաստաթղթերի
ստուգման, սարքավորումների ընդունման, ինչպես նաև շինարարության ավարտից հետո արտադրության
անխափան ընթացքի ընդհանուր տեխնիկական աջակցման և էլեկտրասարքավորումների անվտանգ
շահագործման ապահովման համար:

Պարտականություններ

1. Շինարարության և տեղադրման վերահսկողություն

  • Նախագծային փաստաթղթերի ստուգում և ընդունում նախագծողից և կապալառուից
  • Շինարարական և մոնտաժային աշխատանքների նախահաշիվների վերլուծություն և համաձայնեցում արտադրության տնօրենի հետ:
  • Շինմոնտաժային աշխատանքների որակի, ժամկետների և նախագծին համապատասխանության օպերատիվ վերահսկողություն:
  • Կառուցված շինության/օբյեկտի ընդունմանը և շահագործման հանձնման հանձնաժողովներին
  • մասնակցություն:

2. Սարքավորումների գործարկում, շահագործում և արտադրության աջակցում

  • Սարքավորումների մատակարարման, ընդունման և մոնտաժման մասնակցություն:
  • Գործարկման-կարգաբերման (пуско-наладочные) աշխատանքների իրականացման մասնակցություն;
  • Շինարարության և գործարկման ավարտից հետո արտադրական գործընթացների մշտական տեխնիկական աջակցում (daily operations technical support) և առաջացած խափանումների օպերատիվ վերացում:
  • Արտադրական սարքավորումների և ինժեներական համակարգերի պլանային-կանխարգելիչ վերանորոգումների (ППР) կազմակերպում և իրականացում:
  • Նախագծի ընթացքի և ընթացիկ շահագործման վերաբերյալ կանոնավոր հաշվետվությունների ներկայացում:
  • Էլեկտրական և ինժեներական համակարգերի հուսալի ու անխափան շահագործման ապահովում:

3. Տեխնիկական փաստաթղթեր և չափորոշիչներ

  • Կատարողական և շահագործման փաստաթղթերի ամբողջականության ու որակի վերահսկողություն:
  • Տեխնիկական լուծումների համապատասխանության ապահովում գործող ստնդարտներին, էլեկտրաանվտանգության, աշխատանքի պաշտպանության և էկոլոգիական նորմերին:

Ակնկալվող արդյունքներ

1. Նախագծային ու շինարարական աշխատանքների որակի վերահսկում և ընդունում՝ ՏԱ-ին
համապատասխան:
2. Սարքավորումների ժամանակին ընդունում, տեղադրում և գործարկում:
3. Արտադրական գործընթացի անխափան տեխնիկական աջակցում, էլեկտրական և ինժեներական
համակարգերի հուսալի ու անվտանգ աշխատանք:
4. Նախագծի իրականացում՝ սահմանված բյուջեի և ժամանակացույցի պահպանմամբ:

Պահանջներ

  • Բարձրագույն ինժեներական կամ շինարարական կրթություն։
  • Էլեկտրաանվտանգության 5-րդ որակավորման խմբի (до 1000В и выше) առկայությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։
  • Համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ։
  • Նախագծային փաստաթղթերի, գծագրերի ընթերցման, վերլուծության և տեխնիկական վերահսկողության իրականացման կարողություն։
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն։

Company օverview
address
Address
Ազատության 1/21
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 55 588055

О компании RYDENA

RYDENA — это динамично развивающийся стартап, основанный в 2024 году. Мы объединяем талантливых и мотивированных профессионалов для создания инновационных решений. Наша цель — построение экосистемы, в которой идеи, люди и проекты взаимодействуют для достижения долгосрочного успеха.

Наша миссия и видение

Мы соединяем науку и инженерное мастерство с инновационным подходом для создания материалов нового поколения. Мы превращаем сложные технологические вызовы в реальные достижения.

Стать глобальным лидером, задающим стандарты точности, качества и ответственности в аэрокосмической отрасли и сфере композитных материалов.

RYDENA-ի մասին

RYDENA-ն դինամիկ ստարտափ է, որը հիմնադրվել է 2024 թվականին: Մենք միավորում ենք տաղանդավոր և մոտիվացված մասնագետների՝ նորարարական լուծումներ ստեղծելու համար: Մեր նպատակն է կառուցել մի էկոհամակարգ, որտեղ գաղափարները, մարդիկ և նախագծերը համագործակցում են՝ երկարաժամկետ հաջողության հասնելու համար:

Մեր առաքելությունն ու տեսլականը

Միավորելով գիտությունը, ճարտարագիտական միտքն ու նորարարական մոտեցումները՝ մենք ստեղծում ենք նոր սերնդի նյութեր և բարդ տեխնոլոգիական մարտահրավերները վերածում իրական նվաճումների:

Մենք ձգտում ենք դառնալ համաշխարհային առաջատար՝ ավիատիեզերական և կոմպոզիտային նյութերի արտադրության մեջ սահմանելով ճշգրտության, որակի ու պատասխանատվության բարձրագույն չափանիշներ:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media