Ինժեներ-էլեկտրիկ
ID bank
Նկարագրություն
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է ինժեներ-էլեկտրիկ, ստորև նշված պարտականությունները կատարելու համար:
Պարտականություններ
- Հետևել էլեկտրոէներգիայի ապահովմանը և անխափան օգտագործմանը,
- Ապահովել գրասենյակային շենքերի էլեկտրոմատակարարումը,
- Կատարել սարքավորումների, լուսավորության ցանցերի վերանորոգման և էլեկտրոմոնտաժման աշխատանքներ,
- Ստուգել և կարգավորել ընկերությունում առկա Էլեկտրական համակարգերն ու սարքավորումները՝ պահպանելով անվտանգության բարձր մակարդակը, համաձայն Ընկերության ստանդարտների և ընթացակարգերի,
- Ըստ անհրաժեշտության աջակցել տեխնիկական սպասարկման թիմի մասնագետներին,
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարել այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին:
- Ըստ անհրաժեշտության փոխգործակցել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ հետ։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Մինչև 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն։
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։ «ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/: