Get our free app. It won't take up space on your device

Ինժեներ-էլեկտրիկ

Bacon Product LLC

Industry: Engineering
Deadline: 6/24/2022
City: Կոտայքի մ., Արզնի գ.
Employment type: Full Time
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

"Բեկոն Պրոդուկտ" ՍՊ ընկերությունը հրավիրում է ինժեներ-էլեկտրիկի, ով կկատարի էլեկտրատեխնիկական բազմաբնույթ աշխատանքներ:

Պարտականություններ

  • Էլեկտրասարքավորումային համակարգերի սպասարկում, տեխնիկապես ճիշտ շահագործման ապահովում, սարքին վիճակի պահպանում, սպասարկվող էլեկտրասարքերի և սարքավորումների անխափան ու հուսալի աշխատանքի ապահովում, տեխնիկական սպասարկում, անհապաղ նորոգում։
  • Պարբերական տեխստուգայցերի իրականացում (տրանսֆորմատորային ենթակայան, ջրային տնտեսություն, կաթսայատուն, սառնարանային համակարգեր, օդափոխություն և օդորակում, օդամղիչ պոմպակայաններ, արտադրական հոսքագծեր, միավոր հաստոցներ)։
  • Էլեկտրասարքերի և սարքավորումների տեղադրում, էլեկտրասնման ապահովում, կարգավորում և ստուգում։
  • Էլեկտրահաղորդալարերի ամբողջական կամ մասնակի փոխարինում։
  • Նոր էլէկտրական ցանցերի մոնտաժում։
  • Էլեկտրասարքերի միացում և մալուխների լարանցում։
  • Էլեկտրական վարդակների, անջատիչների, լուսարձակների տեղադրում և տեղափոխում մի կետից մյուսը։
  • Սարքավորումների էլեկտրական մասերի պլանային-նախազգուշական վերանորոգման անցկացում ըստ տրված աշխատանքների ժամանակացույցի։
  • Էլեկտրական հանգույցների մաշվածության պատճառների հայտնբերում, վերացում և կանխում։
  • Էլեկտրասարքերի և սարքավորումների շահագործման ժամանակ խափանումների և վթարների բացահայտում, դրանք վերացնելու և կանխարգելելու համար համապատասխան միջոցների ձեռնարկում։
  • Սահմանված աշխատանքային ռեժիմի և ներքին կարգապահական կանոնների պահպանում։
  • Աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանում համաձայն գործող հրահանգավորման։
  • Անհրաժեշտ փաստաթղթերի վարում։
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթների կատարում:

Պահանջներ

  • Տեխնիկական կրթություն
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Ինժեներական որոշ ծրագրերի իմացությունը (autocad և այլն) պարտադիր է
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Բնակության վայրը գործարանի տարածքին մոտ ցանկալի է:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ 6 օր (ազատ օր՝ շաբաթ)

Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00

Աշխատավարձը՝ բարձր

Ընկերության առավելությունները՝

  • Մասնագիտական ​​զարգացում
  • Կարիերայի աճ
  • Ծառայողական տրանսպորտ
  • Անվճար սնունդ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։

Spread the word! Share this job on social media