Get our free app. It won't take up space on your device

Ինժեներ - չափագրող

AM Group

Location: Yerevan
Salary:
Monthly 400,000-600,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Engineering, Architecture, Construction
Deadline:
12/4/2026

Նկարագրություն

«Էյ Էմ Գրուպ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում 1-3 տարվա աշխատանքային փորձով ինժեներ-չափագրողի` մեր ինժեներական թիմին միանալու համար:

Պարտականություններ

  • Պատվերների մասով նախնական բանակցություն պատվիրատուների հետ՝ կարիքի բացահայտման ու պրոդուկտի մասով ավելի հստակ տեղեկատվության ստացման համար
  • Նախնական պատվերների մասով գծագրերի իրականացում ու նախահաշիվների կազմում
  • Պատվերների չափագրությունների իրականացում
  • Ինժեներ-չափագրողի պարտականություններից բխող այլ գործառույթների կիրականացում

Պահանջներ

  • Autocad գծագրական ծրագրերի իմացությունը պարտադիր է, 3D մոդելավորումը՝ ցանկալի,
  • MS Excel ծրագրի միջին մակարդակի իմացությունը պարտադիր է,
  • Արագ կողմնորոշվելու, որոշում կայացնելու ունակությունը անչափ կարևոր է պատվիրատուների հետ հարաբերությունների ձևավորման գործում,
  • Թիմային աշխատանքը մեր կազմակերպության հիմնարար արժեքներից է և արդյունավետ գործունեության կարևոր նախապայման։

Հավելյալ նշումներ

  • Պարտադիր վճարովի փորձաշրջան՝ 1-2 ամիս
  • Աշխ. գրաֆիկ` 6-օրյա
  • Աշխ. ժամեր երկուշաբթի - ուրբափ 9:00 - 18:00, շաբաթ օրը 9:00 - 15:00
  • Հասցեն` ք. Երևան, Երվանդ Քոչար 8/2
Company օverview
address
Address
Երվանդ Քոչար 8/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
055588425

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media