Ինժեներ
RYDENA LLC
Նկարագրություն
Ինժեները պատասխանատու է արտադրական տարածքի կառուցման և գործարկման փուլերում
էլեկտրատեխնիկական և ինժեներական աշխատանքների իրականացման, տեխնիկական փաստաթղթերի
ստուգման, սարքավորումների ընդունման, ինչպես նաև շինարարության ավարտից հետո արտադրության
անխափան ընթացքի ընդհանուր տեխնիկական աջակցման և էլեկտրասարքավորումների անվտանգ
շահագործման ապահովման համար:
Պարտականություններ
1. Շինարարության և տեղադրման վերահսկողություն
- Նախագծային փաստաթղթերի ստուգում և ընդունում նախագծողից և կապալառուից
- Շինարարական և մոնտաժային աշխատանքների նախահաշիվների վերլուծություն և համաձայնեցում արտադրության տնօրենի հետ:
- Շինմոնտաժային աշխատանքների որակի, ժամկետների և նախագծին համապատասխանության օպերատիվ վերահսկողություն:
- Կառուցված շինության/օբյեկտի ընդունմանը և շահագործման հանձնման հանձնաժողովներին
- մասնակցություն:
2. Սարքավորումների գործարկում, շահագործում և արտադրության աջակցում
- Սարքավորումների մատակարարման, ընդունման և մոնտաժման մասնակցություն:
- Գործարկման-կարգաբերման (пуско-наладочные) աշխատանքների իրականացման մասնակցություն;
- Շինարարության և գործարկման ավարտից հետո արտադրական գործընթացների մշտական տեխնիկական աջակցում (daily operations technical support) և առաջացած խափանումների օպերատիվ վերացում:
- Արտադրական սարքավորումների և ինժեներական համակարգերի պլանային-կանխարգելիչ վերանորոգումների (ППР) կազմակերպում և իրականացում:
- Նախագծի ընթացքի և ընթացիկ շահագործման վերաբերյալ կանոնավոր հաշվետվությունների ներկայացում:
- Էլեկտրական և ինժեներական համակարգերի հուսալի ու անխափան շահագործման ապահովում:
3. Տեխնիկական փաստաթղթեր և չափորոշիչներ
- Կատարողական և շահագործման փաստաթղթերի ամբողջականության ու որակի վերահսկողություն:
- Տեխնիկական լուծումների համապատասխանության ապահովում գործող ստնդարտներին, էլեկտրաանվտանգության, աշխատանքի պաշտպանության և էկոլոգիական նորմերին:
Ակնկալվող արդյունքներ
1. Նախագծային ու շինարարական աշխատանքների որակի վերահսկում և ընդունում՝ ՏԱ-ին
համապատասխան:
2. Սարքավորումների ժամանակին ընդունում, տեղադրում և գործարկում:
3. Արտադրական գործընթացի անխափան տեխնիկական աջակցում, էլեկտրական և ինժեներական
համակարգերի հուսալի ու անվտանգ աշխատանք:
4. Նախագծի իրականացում՝ սահմանված բյուջեի և ժամանակացույցի պահպանմամբ:
Պահանջներ
- Բարձրագույն ինժեներական կամ շինարարական կրթություն։
- Էլեկտրաանվտանգության 5-րդ որակավորման խմբի (до 1000В и выше) առկայությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։
- Համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ։
- Նախագծային փաստաթղթերի, գծագրերի ընթերցման, վերլուծության և տեխնիկական վերահսկողության իրականացման կարողություն։
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
О компании RYDENA
RYDENA — это динамично развивающийся стартап, основанный в 2024 году. Мы объединяем талантливых и мотивированных профессионалов для создания инновационных решений. Наша цель — построение экосистемы, в которой идеи, люди и проекты взаимодействуют для достижения долгосрочного успеха.
Наша миссия и видение
Мы соединяем науку и инженерное мастерство с инновационным подходом для создания материалов нового поколения. Мы превращаем сложные технологические вызовы в реальные достижения.
Стать глобальным лидером, задающим стандарты точности, качества и ответственности в аэрокосмической отрасли и сфере композитных материалов.
RYDENA-ի մասին
RYDENA-ն դինամիկ ստարտափ է, որը հիմնադրվել է 2024 թվականին: Մենք միավորում ենք տաղանդավոր և մոտիվացված մասնագետների՝ նորարարական լուծումներ ստեղծելու համար: Մեր նպատակն է կառուցել մի էկոհամակարգ, որտեղ գաղափարները, մարդիկ և նախագծերը համագործակցում են՝ երկարաժամկետ հաջողության հասնելու համար:
Մեր առաքելությունն ու տեսլականը
Միավորելով գիտությունը, ճարտարագիտական միտքն ու նորարարական մոտեցումները՝ մենք ստեղծում ենք նոր սերնդի նյութեր և բարդ տեխնոլոգիական մարտահրավերները վերածում իրական նվաճումների:
Մենք ձգտում ենք դառնալ համաշխարհային առաջատար՝ ավիատիեզերական և կոմպոզիտային նյութերի արտադրության մեջ սահմանելով ճշգրտության, որակի ու պատասխանատվության բարձրագույն չափանիշներ: