
Ինժեներ
Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ
Industry:
Engineering
Deadline:
6/7/2025
City:
Yerevan
Employment type:
Full Time
Նկարագրություն
Փնտրում ենք ինժեներների՝ Հայաստանում առաջին երկնաքերի կառուցման աշխատանքները կազմակերպելու համար:
Պարտականություններ
- Կատարել շենք-շինությունների և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների ծավալների հաշվարկներ,
- Կազմել նախահաշիվներ, թերությունների ակտեր և թաքնված աշխատանքների ակտեր,
- Կատարել վերադասի հրահանգները, կազմակերպել շինարարության և արտադրության ընթացքը, զբաղվել շինարարության կարգավորումներով և ինժեներական այլ հարցերով,
- Կարողանալ աշխատել նախագծային և տեխնիկական փաստաթղթերի հետ,
- Տիրապետել ՀՀ-ում գործող շինարարական կանոններին և նորմերին,
- Իրականացնել ավարտված շինարարական և տեղադրման աշխատանքների և օբյեկտների տեխնիկական ընդունումը, կազմել անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Համակարգչային գիտելիքներ (MS Օffice, Autodesk, Autocad), Autodesk Revit-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Շինարարական աշխատանքների համակարգման, ուղղորդման, հսկման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն։
Company օverview
Phone
37441441431
Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին՝ երկար տարիների փորձ ունեցող հմուտ, բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Մեր թիմի տեսլականն է՝ ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան շինություններ` օգտագործելով միայն որակյալ նյութեր, սարքավորումներ և կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։ Կարճ ժամանակում Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հասցրել է վայելել հավատարիմ գործընկերների և շնորհակալ հաճախորդների վստահությունը, ինչն էլ մեր թիմի աշխատանքի հիմնական նպատակն է:
See more