
Նկարագրություն
Հիմնադրամի գլխավոր նպատակներն են.
- Նպաստել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանը,
- Խթանել շուկայի զարգացմանը և ոլորտում ներդրումների ներգրավմանը,
- Մշակել էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ,
- Պետության անունից կազմակերպել և իրականացնել ոլորտի զարգացմանը խթանող վարկային, դրամաշնորհային և այլ ծրագրեր,
- Նպաստել շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը
Պարտականություններ
- Տեղանք այցելությունների մասնակցություն,
- էներգետիկ ուսումնասիրության իրականացում,
- էներգախնայողության միջոցառումների հաշվարկային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն,
- հիմնադրամի կողմից կազմակերպվող սեմինարների, թրեյնինգների մասնակցություն,
- իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում, ըստ անհրաժեշտության,
- ինժեներա-տեխնիկան խմբի կողմից իրականացվող նախագծման աշխատանքներին սերտ մասնակցություն:
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ցանկալի է էներգետիկ ինժեների որակավորմամբ,
- Աշխատանքային փորձ առնվազն 1 տարվա,
- Անգլերեն լեզվի գերազանց իմացություն (գրավոր, բանավոր),
- Մաթեմատիկաի և ֆիզիկայի խորը իմացություն,
- Համակարգչային գիտելիքների գերազանց իմացություն (Microsoft Word, Excel, AutoCAD, DiaLux, PVsyst),
- Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն,
- Միաժամանակ մի քանի խնդիրների լուծման ունակություն կարևորությունների առաջնահերդության սկզբունքով,
- Ժամանակի կառավարման կարողություն,
- Նախաձեռնողականություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:
Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով։
Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1
Կայք` www.r2e2.am