
«Ինեկոբանկը քո կողքին» ծրագիր
INECOBANK CJSC
Վարձավճարի փոխհատուցո՞ւմ, թե՞ արտերկրում ֆինանսավորվող պրակտիկա։ Ո՞րն ես ընտրում դու։
«Ինեկոբանկը քո կողքին» ծրագիրը նոր հնարավորությունների և զարգացման մասին է։⠀
Ծրագիրն առաջին անգամ հայտարարել էինք նախորդ տարի։
Այս տարի, ամփոփելով արդյունքները, դիմորդներից 6-ը ստացան վարձավճարի 100% փոխհատուցում իսկ 2-ը մեկնեցին Ֆրանսիա և Չեխիա` մասնակցելու ֆինանսավորվող պրակտիկայի։
Այս ճանապարհը կարող ես անցնել և դու, եթե
-
սովորում ես այս 5 ԲՈՒՀ-երից մեկում՝ ԵՊՀ, ՀՊՏՀ, ՀՖՀՀ, ՀՌՀ, ՀԱՊՀ,
-
տեղափոխվում ես բակալավրիատի ավարտական կուրս կամ ցանկանում ես շարունակել ուսումդ մագիստրատուրայում ⠀
Դիմի՛ր ծրագրին մինչև հուլիսի 14 և ստացի՛ր 2024-2025 ուսումնական տարվա 100% ֆինանսավորում, կամ մեկնիր արտերկիր՝ ձեռք բերելու և զարգացնելու նոր հմտություններ։
"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:
Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն ուսանողներին, սկսնակ և փորձառու մասնագետներին, որոնք ցանկանում են զարգանալ Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում՝ կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ, ունենալ մասնագիտական աճի, անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ:
Բանկն իր աշխատակիցների համար կազմակերպում է ներքին և արտաքին մի շարք դասընթացներ՝ միտված լինելով ապահովել շարունանական զարգացում։ Ինչպես նաև տրամադրում է աշխատավարձի տարեկան վերանայում, 13-րդ աշխատավարձ, բժշկական ապահովագրություն և մի շարք այլ բենեֆիթներ։
Միացիր Ինեկոթիմին, սկսիր կամ շարունակիր կարիերադ մեզ հետ, մեր կողքին։