Import & Export Manager
Alex Textile
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է փորձառու և կազմակերպված Import & Export Manager, որը պատասխանատու կլինի արտահանման և ներմուծման գործընթացների արդյունավետ կառավարման համար։
Թեկնածուն պետք է կարողանա պահպանել կապեր արտասահմանյան գործընկերների հետ, կազմակերպել բեռների տեղափոխում, մաքսային ձևակերպումներ և փաստաթղթերի շրջանառություն։
Պարտականություններ
- Արտահանման և ներմուծման գործարքների կազմակերպում և վերահսկում,
- Նամակագրություն և բանակցություններ արտաքին գործընկերների հետ,
- Մատակարարման և լոգիստիկ գործընթացների համակարգում,
- Մաքսային փաստաթղթերի և պայմանագրերի պատրաստում,
- Աշխատանք բանկերի, փոխադրող և մաքսային ծառայությունների հետ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական կամ միջազգային առևտրի ոլորտում),
- Նման աշխատանքում առնվազն 3-4 տարվա փորձ,
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (այլ լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
- Փաստաթղթերի հետ աշխատելու ճշգրիտ և պատասխանատու մոտեցում,
- Լավ հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Համակարգչային ծրագրերի իմացություն։
«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: