Հյուրընկալ–ադմինիստրատոր
Genatsvale
Նկարագրություն
«Գենացվալե» հայ-վրացական ռեստորանների ցանցն աշխատանքի է հրավիրում պատասխանատու, բարեհամբույր և հաղորդակցման բարձր հմտություններ ունեցող Հյուրընկալ-Ադմինիստրատոր, ով կմիանա մեր թիմին։
Պարտականություններ
- Հյուրերի դիմավորում և ուղեկցում
- Հեռախոսազանգերի և հաղորդագրությունների սպասարկում
- Ամրագրումների կազմակերպում և վերահսկում
- Հաճախորդների հարցերի և դիմումների կառավարում
- Աշխատավայրի կազմակերպչական գործընթացների աջակցություն
Պահանջներ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Կոկիկ և ներկայանալի արտաքին
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հայերենի և ռուսերենի իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Համակարգչային հիմնական գիտելիքներ
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝ Կայուն աշխատանք; Մրցունակ աշխատավարձ;Բարեկամական և աջակցող թիմ; Մասնագիտական աճի հնարավորություն:
«Գենացվալե» պանդոկը բացվել է 2006 թվականին: Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում: Պանդոկում տիրում է հին թիֆլիսյան մթնոլորտ. սիրված երաժշտություն՝ հայկական ու վրացական ժողովրդական գործիքներով: Ամեն օր 10:00-24:00-ը այստեղ Ձեզ կհյուրընկալեն Վրաստանից հրավիրված խոհարարը, ջերմ և հյուրընկալ անձնակազմը, ովքեր Ձեզ կհյուրասիրեն համեղ ուտեստներ: Կովկասյան խոհանոցի սիրահարներին հրավիրում ենք Կիևյան 7, Փափազյան 23, Պարոնյան 1, Իսահակյան 12, Կոմիտաս 35 հասցեներում գտնվող մեր մասնաճյուղեր: