
Հյուրընկալ -Հսկիչ
Cinemastar
Industry:
Customer Support, Client Care
Deadline:
5/28/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work experience:
Not required
Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցն աշխատանքի է հրավիրում բարեկիրթ շփման հմտություններ ունեցող կենսախինդ դիրքորոշմամբ անձանց Սպասարկման թիմին միանալու համար:
Գործառույթներ՝
- Դիմավորել և ուղեկցել հյուրերին կինոդահլիճ
- Տրամադրել տեղեկություն առկա և ընթացիկ ֆիլմացանկի, կինոսրահների դասավորության, էկրանների և կինոթատրոնին վերաբերող այլ հետաքրքրող հարցերի վերաբերյալ
- Կազմակերպել կինոդահլիճների՝ ֆիլմի դիտմանը պատրաստ լինելու աշխատանքները
- Հետևողական լինել տարիքային սահմանափակումների պահպանման և գաղտնի նկարահանումների կանխարգելման հարցում
Ակնկալվող հմտություններ՝
- Ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն
- Աշխատանքային փորձը ցանկալի, բայց ոչ պարտադիր
- Հաղորդակցման հմտություններ
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Թիմային աշխատանքի ներգրավելու ցանկություն
- Կենսախինդ դիրքորոշում
- Ժպտերես ;)
Պայմաններ՝
- Հնարավորություն ընտրելու ցանկալի մասնաճյուղ և դրույքաչափ:
- Հնարավորություն ձեռք բերելու նոր հմտություններ
- Ֆիլմի դիտումներ, թիմային միջոցառումներ
- Անմիջական աշխատանքային մթնոլորտ
- Ճկուն հերթափոխեր՝
առավոտյան և երեկոյան հերթափոխեր
Մեր ապագա թիմակիցների ինքնակենսագրությունները կսպասենք ստանալ նշված էլ. հասցեին