Հյուրընկալ
Homplex Hyper Mall
Նկարագրություն
Homplex Hyper Mall-ում փնտրում ենք բարեհամբույր, պատասխանատու և հաղորդակցման գերազանց հմտություններով հյուրընկալի, ով կմիանա մեր թիմին։
Պարտականություններ
- Հաճախորդների ջերմ և պրոֆեսիոնալ ընդունում,
- Հաճախորդների կարծիքի ստացում և հաղորդագրում ղեկավարությանը (անհրաժեշտության դեպքում),
- Համագործակցություն սպասարկող անձնակազմի հետ՝ որակյալ սպասարկում ապահովելու նպատակով։
Պահանջներ
- Կոկիկ և ներկայանալի տեսք,
- Բարձր մակարդակի հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
- Հաճախորդամետ մտածելակերպ և սթրեսային իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Նմանատիպ աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հերթափոխային, 6-օրյա գրաֆիկ։
Աշխատավայր՝ Աշտարակի խճ․ գ․ Պռոշյան, Գ․ Չաուշ 1/48։
Homplex Mall-ը Երևանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է։ Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով: