
Հյուրընկալ
HR YEREVAN
HR YEREVAN Ընկերության գործընկեր LUXIA Beauty lab-ը աշխատանքի է հրավիրում հյուրընկալների։
Եթե Դուք սիրում եք աշխատել մարդկանց հետ գեղեցիկ և ոգեշնչող միջավայրում, ապա միացեք մեր թիմին։
Պարտականություններ
- Հաճախորդների ջերմ և բարյացակամ ընդունելություն,
- Ամրագրումների կառավարում,
- Հեռախոսազանգերի, հարցումների և վճարումների իրականացում,
- Սրահի ամենօրյա անխափան աշխատանքի ապահովում,
- Անհրաժեշտության դեպքում թիմի անդամներին աջակցություն, լավագույն սպասարկում իրականացնելու համար,
- Մասնագետների և աշխատակիցների գրաֆիկների կազմակերպում, նրանց աշխատանքների վերահսկում,
- Հաճախորդների տվյալների բազայի կառավարում՝ նրանց այցելությունների և նախասիրությունների հետագա հաշվառման համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Խոսակցական ռուսերենի և անգլերենի B1-B2 մակարդակ,
- Համակարգչային ծրագրերի և ամրագրումների համակարգերի լավ իմացություն,
- Զարգացած հաղորդակցման, բանակցային, կազմակերպչական հմտությունների առկայություն,
- Հաճախորդների սպասարկման կամ ադմինիստրատիվ ոլորտում աշխատանքային փորձ (գեղեցկության, էսթետիկ բժշկության ոլորտում փորձը կդիտվի առավելություն),
- Պարտաճանաչություն և մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Բազմաբնույթ աշխատանք կատարելու և սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն։
HR YEREVAN-ը մարդկային ռեսուրսների կառավարմամբ զբաղվող ընկերություն է, որն արդեն շուրջ 3 տարի իրականացնում է խոշոր և փոքր բիզնեսների համար ՄՌԿ ողջ գործընթացը՝ հավաքագրումից մինչև կադրային վարչարարություն, մոտիվացման համակարգերի ստեղծումից մինչև թիմ բիլդինգներ և այլ թիմային միջոցառումներ։ Մենք հիմնվել ենք 2021 թվականին։ Մեր հիմնական կարգախոսն է՝ աջակցել բիզնեսներին և մարդկանց, հանդիսանալ ներուժ իրենց նպատակներին հասնելու համար։