
Հյուրընկալ
Lanj Yerevan
Նկարագրություն
Լանջ ընկերությունը աշխատանքի է հրավիրում վառ, կենսախինդ հյուրընկալների՝ իր մեծ թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Հյուրերին դիմավորել,պատմել ռեստորանի և լողավազանի առանձնահատկությունների մասին;
- Հաղորդակցվել հյուրերի հետ հեռախոսի միջոցով, կատարել ամրագրումներ;
- Թիմային աշխատանք վարել ռեստորանի մենեջերի, մատուցողների և մյուս աշխատակիցների հետ;
Պահանջներ
- 18-30 տարեկան
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Թիմում աշխատելու կարողություն
- Անգլերեն, ռուսերեն լեզուների տիրապետում
- Բարեհամբույր և կիրթ խոսելու ունակություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6 օրյա, 8 ժամյա:
Աշխատավարձը՝ 180,000 - 200,000 դրամ
Սնունդը ապահովում է Ընկերությունը:
Դիմել կարող եք` ուղարկելով ինքնակենսագրականները (CV) նշված էլ ․ հասցեին կամ զանգահարել։