
Հյուրընկալ
Genatsvale
Նկարագրություն
Մենք փնտրում ենք ամենադրական, պարտաճանաչ ու պատասխանատու թիմակիցներին:
Պարտականություններ
- Դիմավորել հյուրերին, ուղեկցել մինչև սեղանը, տրամադրել ճաշացանկը,
- Կատարել նախնական ամրագրումները,
- Ճանապարհել հյուրերին:
Պահանջներ
- Սեռը՝ իգական,
- Տարիքը՝ մինչև 35 տարեկան,
- Ռուսերեն լեզվի իմացություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Պատասխանատու և պարտաճանաչ,
- Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում ցանկալի է:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 11:30-21:30
Աշխատավարձը՝ 200.000 + ԲՈՆՈՒՍ
Աշխատավայրը՝ Կոմիտաս կամ Կենտրոն
Սնունդը ապահովում է Ընկերությունը:
«Գենացվալե» պանդոկը բացվել է 2006 թվականին: Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում: Պանդոկում տիրում է հին թիֆլիսյան մթնոլորտ. սիրված երաժշտություն՝ հայկական ու վրացական ժողովրդական գործիքներով: Ամեն օր 10:00-24:00-ը այստեղ Ձեզ կհյուրընկալեն Վրաստանից հրավիրված խոհարարը, ջերմ և հյուրընկալ անձնակազմը, ովքեր Ձեզ կհյուրասիրեն համեղ ուտեստներ: Կովկասյան խոհանոցի սիրահարներին հրավիրում ենք Կիևյան 7, Փափազյան 23, Պարոնյան 1, Իսահակյան 12, Կոմիտաս 35 հասցեներում գտնվող մեր մասնաճյուղեր: