Հյուրընկալ
Prime Hall
Նկարագրություն
«Prime Hall» բարձրակարգ ռեստորանային համալիրի շքեղ և նրբագեղ սրահում աշխատանքի են հրավիրվում բարեհամբույր, կիրթ և ժպտերես հյուրընկալներ։
Պարտականություններ
- Հյուրերի դիմավորում, ուղեկցում, ճանապարհում,
- Ռեստորանի կառավարման ծրագրով մշտապես հետևել ազատ սեղանների առկայությանը,
- Կատարել ամրագրումներ,
- Տրամադրել ամբողջական ինֆորմացիա հաճախորդին,
- Պատասխանել հեռախոսազանգերին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Գրագետ խոսք, հաղորդակցվելու ունակություն,
- Թիմում համակարգված աշխատելու ունակություն,
- Հայերենի, ռուսերենի ազատ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Համակարգչային գրագիտություն,
- Ակտիվ, ժպտերես,
- 20-35 տարեկան։
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին:
Խնդրում ենք նամակում նշել կոնտակտային հեռախոսահամար։
Շքեղ հանդիսությունների, միջոցառումների, համերգների և շնորհանդեսների սրահ մեր քաղաքում՝ նախատեսված մինչև 600 անձի համար։ Տեղակայված է քաղաքի ներսում (Դավթաշեն, Եղվարդի խճուղի, Ձոր 3)։ *Աշխատանքները վստահում է միայն իրենց գործի լավագույն մասնագետներին Սիրով ձեզ առաջարկում ենք հյուրընկալվել մեզ մոտ և գնահատել այն ինչ ստեղծված է Ձեր վայելքի համար։ Մենք ընդունում ենք կորպորատիվ հայտեր ցանկացած ֆորմատի միջոցառման համար։