Get our free app. It won't take up space on your device

Հյուրանոցի ադմինիստրատոր / CHCC Receptionist

Children of Armenia Fund (COAF)

Industry: Tourism, Hospitality
Deadline: 6/21/2025
City: Vanadzor
Employment type: Full Time
Work schedule: In shifts, Night shift, Day shift
Work experience: Mid level

Քո դերը

Եթե սիրում ես հյուրընկալության ոլորտը, ունես համապատասխան փորձ և փնտրում ես հնարավորություն միանալու այնպիսի թիմի, որը համադրում է բարձրակարգ սպասարկումն ու սոցիալական ազդեցությունը, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում և Համագումարների կենտրոնում ադմինիստրատորի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

Պարտականություններ

1. Սպասարկում (50%)

  • Իրականացնել հյուրերի ժամանման, տեղավորման և մեկնման գործընթացը,
  • Կատարել հյուրանոցի ամրագրումները՝ ճշգրիտ գրանցելով անհրաժեշտ տվյալները,
  • Ընդունել վճարումներ՝ հետևելով սահմանված ֆինանսական ընթացակարգերին,
  • Իրականացնել հյուրերի գրանցումները հյուրանոցային ծրագրում,
  • Ծրագրում մուտքագրել և ելքագրել ստացված և սպառված ապրանքատեսակները,
  • Սերտորեն համագործակցել մաքրության պատասխանատուների հետ՝ երաշխավորելու, որ սենյակների կահավորանքը, մաքրությունը և պայմանները համապատասխանում են ընդունված չափանիշներին։

2. Տեղեկության կառավարում (35%)

  • Արձագանքել հարցումներին և տրամադրել համալիր տեղեկատվություն հյուրանոցի սենյակների, արժեքների և ծառայությունների վերաբերյալ,
  • Հյուրերին տրամադրել տեղեկատվություն՝ վերջիններիս հանգիստը և ուղևորումը դեպի տեսարժան վայրեր կազմակերպելու վերաբերյալ։

3. Առաջարկներ և բարելավումներ (15%)

  • Ներկայացնել նորարարական առաջարկներ՝ նպաստելու ընդունարանի ծառայությունների շարունակական կատարելագործմանը։

Քո թիմը

Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում ադմինիստրատորի դերը՝ դու կմիանաս Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի թիմին և կաշխատես Միջոցառումների համակարգողի անմիջական առաջնորդությամբ։

Դու

Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.

Դու տիրապետես

  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավո խոսքին,
  • Համակարգչային ծրագրերին (Ms Office, GSuite համակարգ), հյուրանոցային ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հյուրանոցի ադմինիստրատիվ գործառույթներին, քանի որ ունես ոլորտին համապատասխան բարձրագույն կրթություն և սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ։

Դու կարողանաս

  • Մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին, դրսևորել կազմակերպչական բարձր հմտություններ,
  • Հաճախորդների հետ հաղորդակցվել արդյունավետ և բարձր մակարդակով, հարթել կոնֆլիկտային իրավիճակները,
  • Աշխատել սթրեսային պայմաններում, պահպանել ժամկետները։

Դու լինես

  • Պատրաստ մասնագիտական զարգացման,
  • Պատրաստ աշխատել թիմային միջավայրում,
  • Սոցիալապես պատասխանատու,
  • Շարունակական կրթության գաղափարի կրող,
  • Պատասխանատու և հաշվետու:

Մենք

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

Մենք առաջարկում ենք

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

Սպասում ենք քեզ

Վերջնաժամկետը՝ 2025թ․ հունիսի 21-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

___

Your Role

If you are passionate about the hospitality industry, have experience in the field, and are looking for an opportunity to join a mission-driven hospitality team that combines professional service with social impact, then the position of Receptionist at the Concept Hotel and Conference Center by COAF (Children of Armenia Fund) is the perfect role for you. Here's what the role includes:

1. Admin and Customer Support (50%)

  • Carry out guest check-in and check-out procedures.
  • Manage reservations, ensuring accurate and complete data entry.
  • Process payments in strict accordance with established policies and procedures.
  • Record received and consumed stock items in the hotel management software.
  • Maintain accurate and up-to-date data in the hotel software system.
  • Collaborate closely with the housekeeping team to ensure room setup, amenities, and cleanliness meet established standards.

2. Information Management (35%)

  • Provide the guests with all the necessary information for organizing their trip to the neighbouring sightseeing.
  • Respond to incoming inquiries and provide information about the hotel rooms, amenities, prices and other available services.

3. Suggestions and upgrades (15%)

  • Propose innovative ideas and solutions to enhance the efficiency and quality of front desk operations at the Concept Hotel.

Your Team

By taking on the role of Receptionist at the Concept Hotel, you will become part of the Concept Hotel and Conference Center team and work under the direct supervision of the Events Coordinator.

You

We're expecting your best and require that:

You Know

  • Excellent Armenian, English and Russian.
  • Computer literacy and have experience using hotel management software.
  • Hotel administration techniques supported by higher education in a relevant field and experience in the hospitality industry.

You Can

  • Demonstrate a strong sense of responsibility and excellent organizational skills.
  • Show high levels of motivation and a willingness to continuously learn and develop.
  • Communicate professionally with guests and effectively handle conflict situations.
  • Work independently, even under stressful conditions, and consistently meet deadlines.

You are

  • Ready for professional development.
  • Ready to work within a team environment.
  • Socially responsible.
  • LIfe-long learner.
  • Responsible and accountable.

We are

The “Children of Armenia” Charitable Fund (COAF) is a non-profit, non-governmental organization aimed at improving the quality of life in rural Armenia, with a particular focus on children and youth. COAF’s target development areas are education, healthcare, child and family services, as well as social and economic development. COAF launched its programs in 2004, starting in one village and expanding to 82 villages and communities across the country with an investment of more than $70 million, impacting well over 107,000 people across rural Armenia.

Since 2015, COAF has developed and started implementing SMART Initiatives. COAF SMART is designed to advance a generation across the rural world through education that will benefit individuals, societies, and the environment. COAF SMART is an exemplary model of development and is presently being replicated in other regions and communities throughout Armenia. The first COAF SMART Center was inaugurated on May 27, 2018 near the village of Debet, Lori Region.

Note: COAF is a growing nonprofit working within a dynamic system. Our team must be agile as we grow in scale. We are looking for teammates who are resilient and adaptive.

We Offer

  • A life-changing work experience.
  • A job that you’d be passionate about.
  • Competitive salary.
  • 20 paid vacation days per year & additional paid flex hours.
  • Career development opportunities.
  • Free English and Eastern Armenian classes per need.
  • Positive and creative work environment.

We are Waiting for You

Take your first step and apply.

You have time until EoD June 21, 2025 to apply.

The organization conducts a day-to-day review of the applications, depending on the results of which, the hiring process and selection of the appropriate candidate can be carried out before the deadline.

Company օverview
address
Address
Մելիք-Ադամյան 2/2
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները: 2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։ ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
See more

Spread the word! Share this job on social media