Get our free app. It won't take up space on your device

HVAC նախագծող ինժեներ

PROF ZONA LLC

Location: Malatia-Sebastia, Yerevan
Salary:
Monthly starting from 300,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level, Senior
Industry: Engineering
Green job
Deadline:
11/2/2026

HVAC նախագծող ինժեներ

PROF ZONA ընկերությունն աշխատանքի է հրավիրում HVAC նախագծող ինժեների՝ ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի նախագծման համար։

Պարտականություններ

  • Ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի նախագծում,
  • նախագծերի տեխնիկական հաշվարկների իրականացում,
  • AutoCAD ծրագրով նախագծերի և աշխատանքային գծագրերի կազմում,
  • սարքավորումների ընտրություն՝ ըստ նախագծի տեխնիկական պահանջների,
  • ծավալաթերթերի և տեխնիկական փաստաթղթերի կազմում,
  • նախագծերի համաձայնեցում պատվիրատուների, ճարտարապետների և շինարարական թիմերի հետ,
  • անհրաժեշտության դեպքում՝ օբյեկտների ուսումնասիրություն և չափագրում,
  • նախագծային լուծումների համապատասխանության վերահսկում իրականացման ընթացքում։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • AutoCAD ծրագրի լավ իմացություն,
  • ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի նախագծման գիտելիքներ,
  • տեխնիկական գծագրեր կարդալու և կազմելու ունակություն,
  • ինժեներական և տեխնիկական մտածողություն,
  • պատասխանատվություն, ճշտապահություն և թիմում աշխատելու ունակություն,
  • համապատասխան աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Revit ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ,
  • աշխատանքային ժամեր՝ 10։00–18։00,
  • հարմարավետ և մասնագիտական աշխատանքային միջավայր,
  • մասնագիտական զարգացման և վերապատրաստումների հնարավորություն,
  • աշխատավարձ՝ ըստ թեկնածուի փորձի և մասնագիտական կարողությունների։

Ընկերության մասին

«ՊՐՈՖ ԶՈՆԱ» ՍՊԸ-ն հիմնադրվել է Երևանում և մասնագիտացած է օդափոխության, ջեռուցման և հովացման համակարգերի ներմուծման, վաճառքի, նախագծման, տեղադրման և սպասարկման ոլորտում։

Ընկերությունն իրականացնում է նաև օդատարների սեփական արտադրություն և հանդիսանում է ZERO ապրանքանիշի ներկայացուցիչը Հայաստանում։

Մենք աշխատում ենք ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ պատվիրատուների հետ՝ առաջարկելով որակյալ, արդյունավետ և հուսալի ինժեներական լուծումներ։

Հասցե՝ ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 48/2
Հեռախոս՝ +374 55 915915

Company օverview
address
Address
Ծովակալ Իսակովի 48/2
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 55 915915

Պրոֆ Զոնա ՍՊԸ-ն հիմնադրված է Երևանում և մասնագիտացած է օդափոխության, ջեռուցման և հովացման (HVAC) համակարգերի ներմուծման, վաճառքի, տեղադրման և մոնտաժային աշխատանքների ոլորտում:
Իրականացնում ենք նաև օդատարների սեփական արտադրություն:
Ընկերությունը հանդիսանում է ZERO բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Աշխատում ենք ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների հետ՝ ապահովելով որակյալ և հուսալի լուծումներ:
Компания Проф Зона ООО основана в Ереване и специализируется на импорте, продаже, установке и монтаже систем вентиляции, отопления и охлаждения (HVAC), а также на собственном производстве воздуховодов. Компания является официальным представителем бренда ZERO в Армении.

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Trainings
Trainings
Company car
Company car
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media