Get our free app. It won't take up space on your device

HVAC նախագծող ինժեներ

SanTech - «ԼԻԴ ՄԵՉ» ՍՊԸ

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Engineering
Green job
Deadline:
8/16/2026

Նկարագրություն

ԼԻԴ ՄԵՉ ՍՊԸ-ն փնտրում է HVAC նախագծող ինժեներ, ով կաշխատի ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի խանութում՝ ապահովելով հաճախորդների տեխնիկական սպասարկումը, կատարելով անհրաժեշտ հաշվարկներ, ընտրելով համապատասխան սարքավորումներ և մշակելով նախագծային լուծումներ։

Պարտականություններ

  • Հանդիպել հաճախորդների հետ և հասկանալ նրանց տեխնիկական պահանջները։
  • Կատարել տարածքների նախնական ուսումնասիրություն և անհրաժեշտ տեխնիկական հաշվարկներ։
  • Ընտրել տվյալ օբյեկտի համար համապատասխան ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերը։
  • Կատարել սարքավորումների ընտրություն և հաշվարկել անհրաժեշտ հզորությունները։
  • Մշակել փոքր և միջին ծավալի HVAC նախագծեր և տեխնիկական լուծումներ։
  • Պատրաստել տեխնիկական առաջարկներ և անհրաժեշտ փաստաթղթեր։
  • Աջակցել վաճառքի թիմին տեխնիկական հարցերում։
  • Անհրաժեշտության դեպքում մասնակցել օբյեկտների զննմանը և տեխնիկական չափագրումներին։
  • Համագործակցել մոնտաժային թիմի հետ՝ նախագծային լուծումների ճիշտ իրականացման համար։
  • Հետևել նախագծերի ընթացքին և ապահովել տեխնիկական համապատասխանությունը։

Պահանջներ

  • Բարձրագույն ինժեներական կրթություն։
  • HVAC համակարգերի նախագծման և հաշվարկների աշխատանքային փորձ։
  • Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի աշխատանքի լավ իմացություն։
  • AutoCAD-ի լավ իմացություն (Revit-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
  • Տեխնիկական գծագրեր կարդալու և կազմելու կարողություն։
  • Ինժեներական մտածողություն և խնդիրներ լուծելու հմտություններ։
  • Հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողություն։
  • Պատասխանատվություն, կազմակերպվածություն և արդյունքի նկատմամբ կենտրոնացվածություն։

Company օverview
address
Address
Avan, Marshal Babajanyan str 15/1 Ереван 0022
address
Number of employees
16-50
Phone
Phone
37433888871

SanTech ապրանքանիշը ներկայացնում է «ԼԻԴ ՄԵՉ» ՍՊ ընկերությունը, որ մասնագիտացած է օդորակման, ջեռուցման, հովացման, օդափոխության, ինչպես նաև ջրամատակարարման, ջրահեռացման, ծխահեռացման ու հակահրդեհային համակարգերի պատրաստման և տեղադրման ոլորտներում: Ընկերությունը զբաղվում է հիշյալ համակարգերում կիրառվող սարքերի ու սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով ևս: 2011 թվականից գործում է նաև պոլիէթիլենային հումքով ջերմամեկուսիչների հոսքագիծը:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media