Get our free app. It won't take up space on your device

HVAC Engineer

Սթրաքթ ՓԲԸ

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Architecture, Construction
Green job
Deadline:
8/12/2026

Նկարագրություն

ՍԹՐԱՔԹ ՓԲԸ ընկերությունը հրավիրում է աշխատանքի փորձառու HVAC մասնագետի, ով կղեկավարի շինհրապարակում ջեռուցման, օդափոխության և օդորակման (HVAC) համակարգերի նախագծային և իրականացվող աշխատանքներ

Պարտականություններ

  • HVAC նախագծերի տեխնիկական ուսումնասիրություն և ստուգում,

  • Նախագծային լուծումների գնահատում, համաձայնեցում և հաստատում,

  • Աշխատանքային գծագրերի և տեխնիկական փաստաթղթերի վերլուծություն,

  • Սարքավորումների և նյութերի տեխնիկական ընտրություն, պատվերների պատրաստում և մատակարարումների համակարգում,

  • Շինհրապարակում HVAC աշխատանքների ամբողջական տեխնիկական ղեկավարում և վերահսկում,

  • Աշխատանքների համապատասխանության վերահսկում նախագծերին, նորմերին և ստանդարտներին,

  • Համագործակցություն պատվիրատուի, նախագծողների, կապալառուների և մատակարարների հետ,

  • Տեխնիկական խնդիրների օպերատիվ լուծում և առաջարկությունների ներկայացում,

  • Աշխատանքների ժամանակացույցի, որակի և ծախսերի վերահսկում,

  • Կատարողական փաստաթղթերի և հաշվետվությունների պատրաստում։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն (ՋՕՕ / HVAC կամ հարակից ոլորտ),

  • Առնվազն 2 տարվա փորձ HVAC համակարգերի նախագծման, շինարարության կամ տեխնիկական վերահսկողության ոլորտում,

  • HVAC համակարգերի, սարքավորումների և միջազգային ստանդարտների լավ իմացություն,

  • AutoCAD-ի և MS Office-ի լավ իմացություն (Revit-ը կդիտվի որպես առավելություն),

  • Տեխնիկական փաստաթղթեր և գծագրեր կարդալու ու վերլուծելու հմտություն,

  • Կազմակերպչական և ղեկավարելու բարձր կարողություններ,

  • Պատասխանատվության բարձր զգացում և արդյունքին միտված աշխատանքային մոտեցում։

Հավելյալ նշումներ

Պարտադիր է`

  • աշխատանքային փորձը
  • մեքենայի առկայությունը
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media