
Հսկիչ-վաճառող(ուհի)
V.A.S. GROUP LLC
Նկարագրություն
Վ.Ա.Ս. Գրուպ ՍՊ ընկերությանը պատկանող ՎԱՍ գաստրոմարկետին (Խորենացի 6) անհրաժեշտ է հսկիչ –վաճառող /վաճառողուհիներ/ հետևյալ պայմաններով։
Պարտականություններ
- Գնապիտակները ստանալ և փակցնել համապատասխան ապրանքատեսականու վրա,
- Ապահովել ապրանքատեսականու պատշաճ դասավորվածությունը,
- Ստուգել հայաֆիկացումը, պիտանելիության ժամկետները, և ակցիզի առկայությունը,
- Առանց ապրանքի համապատասխան դասակարգիչի գրառմամբ գնապիտակի վրա, առանց հայաֆիկացման, առանց ժամկետի կամ ժամկետի ոչ ճիշտ գրառման և այլ պարտադիր պայմանների առկայության բացակայության դեպքում ապրանքը չդասավորել վաճառասրահում վաճառքի,
- Գրագետ և բարձրակարգ սպասարկել հաճախորդներին,
- Պաշտոնի գործառույթներից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- Պատասխանատվության զգացում,
- Վաճառքի հմտություն,
- Հաղորդակցման հմտություն։
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ընկերության նախապատմությունը սկիզբ է առնում դեռևս 1991թ.-ից` որպես մանրածախ առևտրով զբաղվող փոքր ընկերություն: Տարիների ընթացքում, արդյունավետ կառավարման արդյունքում, ընդլայնելով իր գործունեությունն, այսօր «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» -ը հանդիսանում սննդամթերք ներմուծող մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող առաջատար ընկություններից մեկը Հայաստանում, որն իր առաքելությունն է համարում սպառողին մշտապես ներկայացնել բարձրորակ և հասանելի պարենային ապրանքներ և ծառայություններ: