Հսկիչ-հաշվառող շինհրապարակում
Atenc Industrial Complex LLC
Նկարագրություն
Շինարարական աշխատանքների իրականացման և ինժեներական համակարգերի/ենթակառուցվածքների կառուցման վերահսկողություն, նյութերի և աշխատանքների ստուգում, ընդունում, հաշվետվության ներկայացում:
Պարտականություններ
- Վերահսկել շինարարական աշխատանքների ընթացքը, որակը, քանակը,
- Ընդունել մատակարարված նյութերն ու կատարված աշխատանքները,
- Տրամադրել կատարված աշխատանքների և ծախսված նյութերի կատարողական ակտեր, այլ անհրաժեշտ շինարարական փաստաթղթեր,
- Կատարել այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարության:
Պահանջներ
- Տեխնիկական բարձրագույն կրթություն (ցանկալի է),
- Շինհրապարակում աշխատելու փորձ,
- Աշխատասիրություն և պատրաստակամություն,
- Շինարարության ոլորտում սովորելու և զարգանալու ձգտում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադիր լինելու ունակություն,
- Ազնվություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր` Երկուշաբթի-շաբաթ
- Հասցե` մարզ Կոտայք, համայնք Նոր Հաճըն, գյուղ Գետամեջ, 1-ին փողոց, 6րդ փակուղի
«Աթենք Ինդուստրիալ Կոմպլեքս» ընկերությունը զբաղվում է հասարակական և արդյունաբերական օբյեկտների կառուցապատմամբ։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը շինարարական նախագծերի ղեկավարումն է: Մեր ընթացիկ խոշոր նախագծերից են արդյունաբերական համալիրի և գրասենյակային շինությունների կառուցապատումը: