Հսկիչ
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
«ԷՖՖԵԿՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու և կարգապահ Հսկիչի՝ գլխավոր գրասենյակի մուտքի մոտ աշխատելու համար։
Պարտականություններ
- Վերահսկել գլխավոր գրասենյակ աշխատակիցների և այցելուների մուտքն ու ելքը՝ ըստ սահմանված կարգի։
- Դիմավորել այցելուներին, ճշտել այցի նպատակը և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել համապատասխան աշխատակցի հետ։
- Գրանցել այցելուներին՝ Ընկերությունում սահմանված կարգի համաձայն։
- Հետևել Ընկերության տարածքում սահմանված կարգուկանոնի պահպանմանը։
- Նկատված խախտումների, կասկածելի կամ արտակարգ իրավիճակների մասին անմիջապես տեղեկացնել ղեկավարին։
- Ընդունել և հանձնել հերթափոխը՝ փոխանցելով անհրաժեշտ տեղեկատվությունը։
- Իրականացնել այլ հարակից գործառույթներ՝ ըստ աշխատանքային անհրաժեշտության։
Պահանջներ
- Հսկիչի, անվտանգության կամ նմանատիպ աշխատանքային փորձը ցանկալի է։
- Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։
- Ուշադիր լինելու և արագ կողմնորոշվելու կարողություն։
- Հաղորդակցման լավ հմտություններ։
Հավելյալ նշումներ
Հասցե՝ ք. Երևան Շիրակ 2/5։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-17:30, շաբաթ՝ 10։00-15։00։
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: