Հրուշակգործ դիզայներ
Danielyan LLC
Նկարագրություն
Հրուշակագործ դիզայները պատասխանատու է հրուշակեղենի ստեղծման և դիզայնի համար։ Նա ստեղծում է գեղեցիկ և յուրօրինակ տորթեր, աղանդերներ և տարբեր տոնական հրուշակեղեններ՝ ըստ հաճախորդի պահանջների և միջոցառման հատուկ թեման։ Դիզայներն օգտագործում է կրեատիվ մոտեցումներ, որպեսզի ոչ միայն ճաշակի, այլև տեսքի կողմից գերազանց արդյունք ստացվի։ Պատրաստում է բարձրորակ մթերքներից հրուշակեղեն՝ պարբերաբար փորձարկելով նոր բաղադրատոմսեր և ձևեր։
Պարտականություններ
- Հրուշակեղենի դիզայնի ստեղծում և ձևավորում ըստ պատվերի
- Տոնական և հանդիսավոր միջոցառումների համար կրեատիվ հրուշակեղենի պատրաստում
- Հրուշակեղենի ձևավորման և ճաշակի մշտական բարելավում
- Թիմային աշխատանքի համակարգում
Պահանջներ
- Հրուշակագործության և դիզայնի ոլորտում մասնագիտական կրթություն կամ փորձ
- Կրեատիվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Մշտական սովորելու և նոր տեխնիկաներին հետևելու պատրաստակամություն
- Բարձր որակ ապահովելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
«Դանիելյան» ընկերությունը հիմնադրվել է 1988թ.-ին, ք.Սպիտակում:«Դանիելյան» ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ և մեծածախ, պարենային և ոչ պարենային ապրանքատեսականիների վաճառքով, ունի խանութ-սրահներ, ծավալում է դեղատնային, տրանսպորտային և տարադրամի փոխանակման գործունեություն, շինանյութի վաճառք, ինչպես նաև ունի հացաբուլկեղենի և հրուշակեղենի լայն տեսականիների արտադրություն, որոնք առաքվում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերով: Ընկերության արժեհամակարգի հիմքում ընկած են որակյալ սպասարկումը, գին-որակ ճիշտ համադրումը և հաճախորդների կարիքներին արագ արձագանքելու հմտությունները: