Հրուշակագործ-դիզայներ
Sirius cake factory
Նկարագրություն
Փնտրում ենք տաղանդավոր և պատասխանատու հրուշակագործ-դիզայներ, ով կկարողանա յուրաքանչյուր տորթը վերածել իրական արվեստի գործի։
Դուք կզբաղվեք տորթերի, դեսերտների ձևավորմամբ՝ ըստ հաճախորդների անհատական պատվերների։
Պարտականություններ
- Տորթերի, դեսերտների ձևավորում,
- Աշխատանք մարցեպանով, շոկոլադե գանաշով,
- Անհատական ձևավորումների ստեղծում (նաև մուլյաժ),
- Նկարչական հմտությունները կդիտարկվեն որպես առավելություն,
- Աշխատատեղի մաքրության և կարգուկանոնի պահպանում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ ոլորտում (առնվազն 1 տարվա փորձ),
- Ճշտապահություն, ճաշակի և ոճի զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ստեղծագործ մտածողություն և զարգանալու ցանկություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատավարձը կախված է փորձից և հմտություններից,
- Ժամանակակից խոհանոց և անհրաժեշտ գործիքներ։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6/1, 8:00-17:00։