Հրուշակագործ
Aharonyan Distillery
Նկարագրություն
Փնտրում ենք պատասխանատու, ստեղծագործ և մանրուքների նկատմամբ ուշադիր հրուշակագործ՝ թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Ստեղծել կոնցեպտին համապատասխան հրուշակեղեններ
- Հրուշակեղենի պատրաստում՝ ըստ բաղադրատոմսերի
- Կրեմների, միջուկների, բիսկվիթների և դեկորների պատրաստում
- Հայկական աղանդերի պատրաստում
- Ապրանքների որակի և արտաքին տեսքի վերահսկում
- Անհրաժեշտ հումքի և բաղադրիչների ճիշտ օգտագործում
- Պահպանման պայմանների և ժամկետների վերահսկում
- Նոր բաղադրատոմսերի և ձևավորման գաղափարների կիրառում
Պահանջներ
- Հրուշակագործության փորձ առնվազն 3 տարվա
- Նորարար ձեռագիր
- Հայկական թխուկների պատրաստման իմացություն
- Թիմային աշխատանքի կարողություն
- Մաքրասիրություն
Երևանի կենտրոնից ընդամենը 18 կմ հեռավորության վրա, Աշտարակ տանող ճանապարհին, կան 10 հեկտար խնամված այգիներ և թորման գործարան, որտեղ համը ծնվում է հողից, արևից և բնական մրգերից։
Սա պարզապես արտադրություն չէ. սա մի տարածք է, որտեղ բնությունը, լռությունը և լեռնային տեսարանները ստեղծում են յուրահատուկ մթնոլորտ։
Այստեղ ամեն ինչ իրական է՝ մրգեր, օդ և տպավորություններ, որոնք դուք տանում եք ձեզ հետ։
Այստեղ հայկական մրգերը վերածվում են համի, իսկ համը՝ տպավորության։
Ահարոնյան թորման գործարանը մի տարածք է, որտեղ հայկական բնությունը հանդիպում է եվրոպական թորման մշակույթին՝ ստեղծելով բնավորություն և հոգի ունեցող խմիչքներ։