Հրուշակագործ
Laki Dessert
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում հրուշակագործների, ովքեր շատ լավ կարողանում են աշխատել խմորի հետ։
Աշխատանքային շաբաթը՝ 6 օրյա
Պարտականություններ
- Առկա տեսականու թխում
- Առկա բաղադրատոմսերի միջոցով տարատեսակ խմորային արտադրանքների պատրաստում
- Արտադրանքի որակի հետևում
- Պահպանելով պատրաստման ժամկետները․
Պահանջներ
- Տարիքը՝ մինչև 55 տարեկան
- Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
- Աշխատանքային տարածքի մաքրության պահպանում, կոկիկություն
Հավելյալ նշումներ
Աշխատավարձը՝ մրցակցային։
Աշխ․ օրերն ու ժամերը՝ երկուշաբթից շաբաթ` 9:00-18:00
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կազմակերպության էջում նշված համարով։
Laki Dessert Art Studio-ն, որն արդեն գրեթե 20 տարի հայկական շուկայում ներկայանում է տարատեսակ թխվածքներով ու տոնական տորթերով, հաճախորդների համար հնարավորություն է ստեղծել ինտերնետային խանութի շնորհիվ պատվերներ կատարել ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ցանկացած վայրից՝ գեղեցիկ և համեղ նվեր անելով իրենց մտերիմներին:
Լակիի պատմությունը սկսելվել է փոքրիկ վառարանով ու հարիչով եւ երկու աշխատողով, որոնց թվում էր նաև դերասանուհի Լակիի հիմնադիր Լիկա Մեսրոպյանը, ով նույնպես թխում էր և հետեւում ամեն մանրուքին: Տարեցտարի շատացան ոչ միայն վառարանները, այլեւ աշխատակիցները, բայց մինչ օրս էլ Լիկան մասնակցում է թխելու, ձեւավորելու գործընթացին, զբաղվում մենեջմենթով ու հետեւում բոլոր աշխատանքներին՝ վստահ ապահովելով արդեն սովորական դարձած Լակիի անթերի որակն ու բարձր կարգը։
Laki-ի իմիջային դիզայնով զբաղվում է նրա Լիկայի քույրը` Յանա Մեսրոպյանը, ով պրոֆեսիոնալ դիզայներ է, և նրա ճաշակին վստահում են բոլորը: Իսկ Լիկայի համար մայրն ու քույրը ամեն հարցում ամենալավ հորհրդատուներն են ու աջակցները:
Laki-ին գնահատված է բարձրորակ, թարմ եւ համային ճիշտ համադրությունների շնորհիվ։ Մեծ ուշադրություն է դարձվում մատուցման ձեւին. մենք մեր գործին արվեստային մոտեցում ենք ցուցաբերում: