HR Specialist
"POLKOVNIK" GROUP
Նկարագրություն
<<Պոլկովնիկ Գրուպ>>-ի թիմին միանալու համար փնտրում ենք էնտուզիազմով լի HR Specialist։
Պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել հավաքագրման ամբողջ գործընթացը (հայտարարությունների տեղադրում, հարցազրույցների անցկացում, onboarding),
- Թեկնածուի մասնագիտական և անձնային որակների գնահատում,
- Ադապտացիոն միջոցառումների իրականացում
- Իրականացնել աշխատակիցների կարիքների բացահայտում, խնդիրների լուծում,
- Իրականացնել կադրային փաստաթղթաշրջանառությունը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 1 տարվա փորձ՝ նախընտրելի է HORECA ոլորտում,
- Աշխատանքային օրենսգրքի իմացություն,
- Նախաձեռնողականություն և կազմակերպչական ունակություններ,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Գերազանց հաղորդակցման հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:30-18:30 (1 ժամ ընդմիջում)։
Աշխատավայրը՝ Հրազդանի կիրճ (առկա է ծառայողական մեքենա):
Պոլկովնիկ Գրուպ ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին: Հենց այդ թվականին է բացվել Պոլկովնիկի Մոտ ռեստորանի առաջին մասնաճյուղը:
Հիմնադրի կողմից հետևողական աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերելով, դառնալով քաղաքի ամենակոլորիտային վայրերից մեկը, Պոլկովնիկ Գրուպը ընդլայնեց իր ցանցը։ Այժմ ընկերությունը ներկայանում է սպառողին քաջածանոթ Պոլկովնիկի մոտ «Դավթաշեն», Պոլկովնիկի մոտ «Չայնի» և Հառիճ ռեստորաններով։
Հաճախորդները Պոլկովնիկ Գրուպը բնութագրում են «լեգենդ» բառով՝ մատնանշելով, որ Պոլկովնիկը այն վայրն է, որտեղ իրենք եկել են բացման օրվանից սկսած, իսկ հիմա գալիս են իրենց զավակները։ Գրուպի համար դա սկզբունքային է, քանի որ ընկերության հիմքում նույնպես ընտանիքն է, սերնդեսերունդ փոխանցվող աշխատանքը։
Պոլկովնիկ Գրուպի բոլոր ռեստորաններում զուգակցվում են հաճելի մթնոլորտն ու համեղ ուտեստները՝ ինչպես հայկական ավանդական, այնպես էլ տարածաշրջանային՝ իրենց մատուցման և պատրաստման գաղտնիքներով և առանձհատկություններով: Ուտեստների անկրկնելի համի գրավականը հայկական խոհանոցի ավանդական բաղադրատոմսն է՝ ուրույն ձեռագրով և յուրահատուկ մոտեցմամբ, փորձառու վարպետ-խոհարարները և, իհարկե, բացառապես տնական հումքի օգտագործումը։
Սննդի և սպասարկման որակի նկատմամբ հետևողական վերաբերմունքը, հոգատար և իրենց աշխատանքին նվիրված մասնագիտական թիմ ունենալը, նոր և թարմացվող նախագծերի կյանքի կոչումը առաջնահերթ է մնում Գրուպի հիմնադրման օրվանից։