HR specialist
ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ
Industry:
Human Resources
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Junior, Mid level
Job posting has expired
Նկարագրություն
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում HR մասնագետի, ով ներգրավված է լինելու նոր տաղանդների որոնման և ընտրման, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման բազմաբնույթ հետաքրքիր նախագծերի կազմակերպման և իրականացման աշխատանքներում:
Պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել թափուր աշխատատեղերի համալրման ողջ գործընթացը,
- Ուսումնասիրել նոր առաջացող հաստիքների անհրաժեշտությունը, կազմել առկա թափուր հաստիքի աշխատանքի նկարագիր,
- Իրականացնել կադրերի ներգրավման ու զարգացման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության հաստատում,
- Կատարել ինքնակենսագրականների նախնական ընտրություն, կազմակերպել և իրականացնել հարցազրույցներ,
- Ճշգրիտ լրացնել դիմորդների բազան, պարբերաբար թարմացնել այն և անհրաժեշտության դեպքում առաջարկել թեկնածուներ համապատասխան բազաներից,
- Կազմակերպել և համակարգել Ընկերության ներսում անցկացվող բազմաբնույթ միջոցառումներ, հանդես գալ նոր, հետաքրքիր առաջարկներով,
- Օժանդակել և իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքներ,
- Մասնակցել գործատուի բրենդի ձևավորմանը ու դարձնել այն հասանելի հանրային շրջանակներում,
- Ակտիվորեն մասնակցել կազմակերպվող աշխատաշուկաներին, լավագույնս ներկայացնել ընկերությունը և առկա հաստիքները դիմորդներին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացությունը ցանկալի է,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
- Համակարգչային ծրագրերի (MS Office) իմացություն,
- Միջանձնային շփման և ներկայացման հմտություններ,
- Նախաձեռնողականություն և կազմակերպչական ունակություններ։
Հավելյալ նշումներ
09։00-18։00, 5օրյա աշխատանքային շաբաթ։