Get our free app. It won't take up space on your device

HR մասնագետ

Calibri Group

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, Six-day workweek
Work experience: Junior, Mid level, Senior
Industry: Human Resources
Deadline:
8/6/2025

Նկարագրություն

<<Կալիբրի>>-ն առաջատար անշարժ գույքի ընկերություն է, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցացիայի խորհրդի անդամ: Վաճառել ենք շուրջ $20,000,000 ընդհանուր արժեքով անշարժ գույք, օգտագործելով Հյուսիսային Ամերիկայի ամենաարդյունավետ տեխնոլոգիան։ Օգնել ենք հարյուրավոր հաճախորդներին գնել, վաճառել, վարձակալել և վարձակալության տալ իրենց անշարժ գույքը: Մենք համալրում ենք մեր թիմը այն մարդկանցով, ովքեր ուզում են դառնալ միջազգային ստանդարտներով աշխատող ընկերության կարևոր մասը:

Մենք փնտրում ենք ՄՌԿ մասնագետի, ում նպատակն է ապահովել ընկերության բաժինները բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներով։ Ով կիրականացնի ամբողջ հավաքագրման ցիկլը՝ թեկնածուների որոնումից մինչև աշխատանքի ընդունում, ապահովելով գործառույթների և ընկերության արժեքների համապատասխանություն։ Այս հաստիքը խթանում է թիմի կայուն զարգացմանը և աշխատակիցների որակի բարձր մակարդակը։

Հաստիքի արդյունքը։ Բարձր արդյունավետությամբ, ընկերության արժեքներին, ստանդարտներին և պահանջներին համապատասխանող, ուսուցում անցած աշխատակիցներ, որոնք արտադրում են իրենց հաստիքի արդյունքը և նպաստում կազմակերպության կայուն զարգացմանը։

Պարտականություններ

  • Վերլուծել ընկերության բիզնես-պրոցեսները, գտնել զարգացումը խոչընդոտող հատվածները և լրացնել կամ փոխարինել մարդկանց հաստիքներում,
  • Պատրաստել գրավիչ և հստակ թափուր հաստիքների հայտարարություններ և տարածել դրանք համապատասխան հարթակներում,
  • Կառավարել թեքնածուների բազան, պահպանել տվյալները CRM համակարգում,
  • Նախնական զտում՝ ռեզյումեների վերլուծություն և թեքնածուների ընտրություն,
  • Իրականացնել հեռախոսազրույցներ և հարցազրույցներ՝ թեկնածուի մոտիվացիայի, փորձի և ընկերության արժեքներին համապատասխանության գնահատման համար,
  • Կազմակերպել աշխատանքի առաջարկի ներկայացման և պայմանագրային գործընթացը,
  • Անցկացնել ուսուցում և թեստավորում նոր թեկնածուի հետ,
  • Մասնակցել աշխատակիցների ներգրավման, ուսուցման, ադապտացիայի և փորձաշրջանի կազմակերպմանը,
  • Իրականացնել որոնում և ակտիվ հավաքագրում (headhunting) մասնագիտական հարթակներում։

Ձեզ համապատասխանում է այս աշխատանքը, եթե դուք ՝

  • Ունեք առնվազն 1 տարվա փորձ ՄՌԿ ոլորտում, մասնավորապես հավաքագրման գործընթացում,
  • Հաղորդակցման, բանակցային և թիմային աշխատանքի զարգացած հմտություններ,
  • Ունեք գրագետ, գեղեցիկ բանավոր և գրավոր խոսք,
  • Տիրապետում եք ռուսերեն և անգլերեն լեզուներին,
  • Սիրում եք շփվել մարդկանց հետ և հեշտությամբ կարողանում եք ստեղծել վստահելի հարաբերություններ,
  • Կարողանում եք ժամանակը ճիշտ կառավարել,
  • Ունակ եք ինքնուրույն որոշումներ կայացնելու,
  • Ունեք համակարգչային գիտելիքներ։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ ամբողջ դրույք,
  • Ֆիքսված աշխատավարձ,
  • Գրասենյակը գտնվում է կենտրոնում ՝ Իսահակյան 8 հասցեում։

Բոնուսներ

  • Թրեյնինգներ, ուսուցման համակարգ,
  • Հարմարավետ գրասենյակ կենտրոնում,
  • Բարեկեցիկ և հարմարավետ աշխատանքային միջավայր,
  • Զարգացող և արդյունքին հիմնված ընկերություն,
  • Ամսեկան և եռամսյակային պարգևատրումներ։

Եթե դուք կարդացել եք հայտարարությունը մինչև վերջ և կարծում եք, որ տվյալ աշխատանքը համապատասխանում է ձեզ, ապա ուղարկեք ձեր ինքնակենսագրականը։

Company օverview
address
Address
Իսահակյան փողոց 8
address
Number of employees
1-15
Phone
Phone
044095775

Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։

Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։

Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։

Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Stock units
Stock units
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media