
Հոսքագծի օպերատոր / հաստոցավար
Steel Concern LLC
Նկարագրություն
<Սթիլ Կոնցեռն> Ընկերությունը աշխատանքի է հրավիրում արական սեռի, 20-45 տարեկան, աշխատանքային փորձով հմուտ հոսքագծի օպերատոր/հաստոցավար՝ ընկերության զարգացող թիմը համալրելու համար։
Նկարագրություն
- Հաստոցի անխափան աշխատանքի ապահովում, որոշակի տեխնիկական սպասարկումների իրականացում,
- Սարքավորումների աշխատանքային վիճակի, մաքրության և սանիտարական վիճակի ապահովում,
- Խոտանի արտադրության, հումք-նյութերի ոչ ռացիոնալ օգտագործման կանխում,
- Արտադրական ողջ գործընթացների վերահսկողություն,
- Պատվերների արտադրման ճիշտ ժամային գրաֆիկի կազմում,
- Արտադրական հաշվետվության ներկայացում։
Պարտականություններ
- Պատրաստակամություն հերթափոխային աշխատանքի համար,
- Արտադրությունում աշխատանքային փորձ,
- Տեխնիկական սպասարկումներ իրականացնելու փորձ
- Կազմակերպչական հմտություններ, պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ.-ուրբ.՝ 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-17:00:
Աշխատավայրը՝ ք․Աբովյան։
Աշխատավարձ՝ բարձր-մրցունակ։
Հետագա աճի և զարգացման հնարավորություն
Ընդմիջում՝ 1 ժամ (գործարանում գործում է ճաշարան)։
Հիմնադրվելով 2013թ.-ին Սթիլ կոնցեռն ՍՊԸ-ն հանդիսանում է ցինկապատ, պոլիմերային ու անփայլ /մատվի/ ծածկույթով, հարթ և ձևավոր թիթեղների, մետաղական կղմինդրերի, տանիքի համալրող դետալների, եվրո դուռ ու պատուհանների համար նախատեսվաց ցինկապատ պրոֆիլների, գիպսոկարդոնի պրոֆիլների և այլ նշանակության պրոֆիլների արտադրության առաջատար ընկերություններից մեկը ՀՀ-ում: Ներդրումների շնորհիվ ընկերությունը տարեցտարի ընդլայնում է իր արտադրությունը, համալրում է գործարանը նոր հաստոցներով, նոր ապրանքատեսակներով: Սթիլ Կոնցեռն-ին է պատկանում Տանիքների Աշխարհ մասնագիտացած է խանութ սրահների ցանցը, որտեղ սպառողը ստանում է ամբողջական տեղեկատվություն, խորհրդատվություն ու հաշվարկ հատուկ ծրագրերի օգնությամբ անհրաժեշտ նյութածախսի վերաբերյալ։